
Իմ Ամառային հանգիստը
Բարձունքի հաղթահարում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզ, Հայրենագետի, 4-6-րդ դաս․ կազմակերպիչ

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր Մարզային կենտրոնը
| Արագածոտնի | Աշտարակ |
| Արարատի | Արտաշատ |
| Արմավիրի | Արմավիր |
| Գեղարքունիքի | Գավառ |
| Լոռու | Վանաձոր |
| Կոտայքի | Հրազդան |
| Շիրակի | Գյումրի |
| Սյունիքի | Կապան |
| Վայոց Ձորի | Եղեգնաձոր |
| Տավուշի | Իջևան |
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա
Հարցեր և առաջադրանքներ

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։ Մեր երկրի անկախությունը հռչակվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածներում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:
Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարածվում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրադիր հարթավայրերում մեծ տարածքներ են զբաղեցնում արգավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:
Հյուսիսային և հյուսիս- արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկարաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:
Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Դեռ անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը համարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հեռու գտնվող Մեծամոր հնավայրերում հայտնաբերված ձուլարանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:
Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաստանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:
Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաստանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է: Իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական արժեք ունեցող կառույցներ: Գյումրին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառապատ հովտում է գտնվում հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:
Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:
Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:
Հարցեր և առաջադրանքներ
Ամառային լողափնյա ճամբարի ամփոփում 03.07-07.07
Ճամփորդություն դեպի ՝ Արատես— նախագիծ
Արատեսը կանչում է… հուլիսի 11-13
Մայիսի 13-17
Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Մայիսի 6-10
Ապրիլի 22-26
Ապրիլի 15-19
1․Ի՞նչ է ամրոցը կամ բերդը։
2․ Նկարագրել ինչպիսի՞ տեսք ունի ամրոցը։
3․ Թվարկե՜լ հայկական ամրոցները։
4․ Նկարագրե՜լ հայկական եկեղեցիները ու վանքերը։
5․ Ներկայացնել, ըստ ցանկության որևէ հայկական եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ։
Ապրիլի 1-5
Մարտի 18-22
Մարտի 11-15
Մարտի 4-8
Փետրվարի 26- Մարտի 1
Փետրվարի 19- 23
Փետրվարի 12- 16
Փետրվարի 5- 9
Հունվարի 29-փետրվարի 2
Դեկտեմբերի 11-15
Դեկտեմբերի 4-8
Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Նոյեմբերի 19-24
Նոյեմբերի 13-17
Նոյեմբերի 6-10
Հոկտեմբերի 30- նոյեմբերի 3
Հոկտեմբեր 16-20
Հոկտեմբերի 9-13
Հոկտեմբերի 2-6
Սեպտեմբերի 25-29
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22 / ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի օրը պատասխանում եք Հայաստանի Հանրապետություն թեման։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-Ի / ամբողջ շաբաթվա համար/
11․09- Երկուշաբթի օրը դասարանում քննարկելու ենք Հայաստանը մեր հայրենիքն է թեման։
Սեպտեմբերի 4-8/ ամբողջ շաբաթվա համար/
Հայաստանը մեր հայրենիքն է կարդալ, սովորել, պատրաստվել քննարկման
Մուլտֆիլմը նայել 16:53 րոպեից
Մայիսի 13-17
Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Մայիսի 6-10
Ապրիլի 29-մայիսի 3
Ապրիլի 22-26
Ապրիլի 15-19
Ապրիլի 8-12
Ապրիլի 1-5
Մարտի 18-22
Մարտի 11-15
Մարտի 4-8
Փետրվարի 26- Մարտի 1
Փետրվարի 19- 23
Փետրվարի 12- 16
Փետրվարի 5- 9
Հունվարի 29-փետրվարի 2
Դեկտեմբերի 11-15
Դեկտեմբերի 4-8
Նոյեմբերի 19-24
Նոյեմբերի 13-17
Նոյեմբերի 6-10
Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3
Հոկտեմբերի 23-27
Հոկտեմբեր 16-20
Հոկտեմբերի 9-13
Հոկտեմբերի 2-6
Սեպտեմբերի 25-29
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22 / ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի օրը պատասխանում եք Հայաստանի Հանրապետություն թեման։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-Ի / ամբողջ շաբաթվա համար/
12․09-Երեքշաբթի օրը դասարանում քննարկելու ենք Հայաստանը մեր հայրենիքն է թեման։
Սեպտեմբերի 4-8/ ամբողջ շաբաթվա համար/
Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝ ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, մասնկացեցինք ուսումնական ժամերգությանը և ճամփա ընկանք։
Ֆեյսբուքյան լրահոս- https://fb.watch/lQSAUdtL2L/
Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։


Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Զորաց եկեղեցու բակից։
Ֆեյսբուքյան լրահոս — https://fb.watch/lQSSIyUEDs/
Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․



Ժամերգություն Արատեսի վանքում․․




Ընկեր Աչերի հետ վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։
Ֆեյսբուքյան լրահոսը ՝ Անահիտ Կիրակոսյանի էջից- https://www.facebook.com/100004200366931/videos/654728656715941/





Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։




Բակային խաղերը
Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ երգ ու պարով։



Վերադարձին հայրենագիտական կանգառներ ունեցանք։ Նախ եղանք Սևանա լճում, որից հետո Հայրավանքում։






Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ Շնորհակալ ենք, որ ունենք Արատես դպրական կենտրոն։

9:00-11:00- բակային աշխատանք
11:30 ազգային խաղեր ամառային լողափնյա ճամբարում
12։00-հայրենագիտական փաթեթի կազմում
12:00-12:30-ընդմիջում
12:30- երկարացված օրվա նախագծերի կազմում
14:30- հայրենագիտություն առարկայի ամառային աշխատանքների ստուգում, ամփոփում։
Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:
Տեսանյութը ստորև ՝
Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում:




Ահա եկավ լողալու պահը։ Մեծ ոգեւորությամբ ճամբարականները նետվեցին ջուրը։ Մեծ ու փոքր խառնվել էին իրար ու ջրային խաղեր էին խաղում։ Այսօր որոշել էին ջրից դուրս չգալ և վայելել ամառային լողափը։







Մի լավ լողալուց հետո, սկսեցինք խաղալ հավես ալրախաղ։




Կրթության բովանդակության հետևյալ 4 բաղադրիչները մեկնաբանեք, լուսաբանեք ձեր դասավանդած առարկայի օրինակով․
Գիտելիք— Հայրենագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր հայրենիքը, ավանդույթները, անցյալ և ներկա։ Դասընթացի նպատակն է ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը։
Կարողություն-
Արժեք -Զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ, գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդներին փոխանցելու կարևորությունը
Դիրքորոշում- սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու կարողություններ ու հմտություններ։ Քննադատական և ստեղծագործական
մտածողության հմտությունների զարգացում։
Կարողունակություն Հայրենագիտություն
1․ Լեզվական գրագիտություն
2․ Սովորել սովորելու
3․ Ինքնաճանաչողական և սոցիալական
4․ Ժողորդավարական և քաղաքացիական
5․ Թվային և մեդիա
6․ Մշակութային
7․ Մաթեմատիկական և գիտատեխնիկական
8․ Տնտեսական

Արևմտյան դպրոցի լուսանկարչության, կերպարվեստի նախասիրությամբ ճամբարականների խումբով մասնակցեցինք «Հայաստանը իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսին։



