Արտաշես և Սաթենիկ

Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ:
Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:
Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:
Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։
Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ:
Առասպել գամված Արտավազդի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, Հայաստանի թագավորը, որը երկրին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը լացում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.
— Նա հեռանում է մեզնից ինձ էլ թողնում է փլատակներ, ինչպե՞ս կառավարեմ ես փլատակների վրա:
Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:
— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:
Թագավոր դառնալուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին և իրեն շրջապատեց դաժան ու անսիրտ մարդկանցով : Երկիրը վատ վիճակում հայտնվեց նոր արքայի անարդարություններից: Մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ չար Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:
Արդեն երկու հազար և ավելի տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտիարձակվեին, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:
Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով՝ ամեն օր երկաթին խփելով պահում աշխարհը քանդվելուց ու չեն թողնում Արտավազդը ազատվի:
աղբյուր՝http://araratbrandy.com/am/legends/legend?p=084
Մայիս ամսվա նախագծեր

- Ուրվական դարձող Երևան
- Համագործակցային նախագիծ- Արագածոտն մարզի ՝ Ծաղկահովիտ դպրոցի հետ։
Մայիս ամսվա նախագծեր

- Մարզական- էստաֆետային խաղեր Համագործակցություն-Սոնա Սարգսյանի հետ
- Մարզական- էստաֆետային խաղեր Համագործակցություն— արևելյան դպրոցի հետ
- Այց Ագարակ
- Միջավայրի խնամք
Ճամփորդություն ՝
Ուրվական դարձող Երևան

Ժամանակահատված— շուրջտարյա
Մասնակիցներ — սովորողներ, դասավանդողներ, բոլոր նրանք ովքեր կցանկանան
Ուսումնա-հայրենագիտական նախագիծ
Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։
Նախագծի նպատակ ՝
- ճանաչել- ուսումնասիրել տեղեկություններ գտնել հին Երևանի մասին(լուսանկարներ, մարդիկ, հոլովակներ-ֆիլմեր)
- Երևանի առջև դրված խնդիրներ` ճարտարապետական, աղբահանության, խիտ բնակեցման
- քաղաքի հին ու նոր բնակիչները. հարցազրույցներ երևանցիների հետ` բակերում, թաղերում…
- քայլք, զբոսանք ֆոտո-կինո նկարահանում Երևանի հին թաղամասերում, փողոցներում
- բացահայտել հին վերանվանված փողոցներ, թաղամասեր, շենքեր, հուշարձաններ
- ուրվական դարձող քաղաքի ապագան` հարցազրույցներ հին ու նոր քաղաքի մասին
Նախագծի խնդիրը ՝
- ուսումնասիրում ենք երևանյան փողոցները.
- զարգացնել ճամփորդական հմտությունները
Նախագծի ընթացքը ՝
Ցանկացողների հետ կիրականացնենք քայլք Երևանի հին թաղամասերով՝
- Ֆիրդուսի փողոց
- Բուզանդի փողոց
- Արամի փողոց
- Կոնդ
- ․․․․․․ Նախապատրաստում` համացանցային որոնումներ, թաղամասի որոշում, քայլքի հաշվարկում, երթուղու գծում, մասնակիցների ճշտում, որոնողական աշխատանք բլոգներում։
Անհրաժեշտ իրեր` ուսապարկ, ջուր, բրդուճներ, հեռախոս` լուսանկարելու և ձայնագրելու հնարավորությամբ
Ճանապարհի նկարագրություն.
Առաջին քայլքը կկատարենք Տիգրան Մեծ պողոտայից — դեպի Հանրապետության Հրապարակի հարևանությամբ գտնվող 33-րդ թաղամաս Ֆիրդուսի փողոց։
Որոնողական աշխատանք Ֆիրդուս թաղամասի մասին
- համացանցից
- տանը՝ ծնողներից, բարեկամներից
Տեղեկություն Ֆիրդուս թաղամասի մասին․
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի տարածքը քաղաքի պահպանված հնագույն թաղամասերից է։Այն քաղաքի կենտրոնի վերջին հին թաղամասերից է։ Այդտեղ ձևավորված շուկան, անկանոն կառույցները փակել էին այստեղ պահպանված եզակի կառույցներն ու շենքերը, որոնց մեջ կային Հին Երևանի իրական կերպարը խորհրդանշող շենքեր։
Մանրամասները ՝ տեսանյութում
Արդյունքների ամփոփում ՝
- ամփոփիչ աշխատանքային փաթեթ բլոգում
- տեսանյութերի ու պատումների- ֆոտոշարքերի տեսքով
Ապրիլի 17 -22-ի աշխատակարգ

Երկուշաբթի
13:35 -14։20 Ինքնակրթություն
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Ապրիլի հաշվետվություն
Աշխատակարգ ՝
Նախագիծ ՝
Ռադիո՝
Ճամփորդություն ՝
Սուրբ Զատիկի խորհուրդը
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։
Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.
-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/
Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։
Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:
Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:
Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:
Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ: Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

սեպագիր արձանագրության օրինակ
Ապրիլի 10-ից -14-ի աշխատակարգ

Երկուշաբթի
13:35 -14։20 Ռոդարիական խառնաշփոթ
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում