Рубрика: Без рубрики

«Ճանաչենք այցելելով»

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ 

  • հայրենաճանաչություն
  • ծանոթացում հայ հեթանոսական աստվածների հետ
  • ճամփորդություն Գառնիի հեթանոսական տաճար։

Ընթացք՝

Նախաճամփորդական.

  • իմանան այցելվող վայրերի աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը
  • ուսումնասիրեն Գառնու տաճարի պատմությունը. ո՞ր Աստծուն է նվիրված, քանի՞ սյուն ունի, և ի՞նչ է խորհրդանշում սյուների թիվը, քանի՞ աստիճան ունի, քանի՞ սմ-անոց են դրանք, տարածքում ի՞նչ շինություններ կան
  • հավաքեն տեղեկություն քարերի սիմֆոնիայի մասին

Տեղեկությունները սովորողների բլոգներում՝ 

Рубрика: Ճամփորդապատում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները ճամփորդեցին դեպի Խոր Վիրապ, այնուհետև Դվին հնավայր քաղաքատեղի։ 

Խոր Վիրապը հայերիս համար շատ կարևոր նշանակությու ունի, այս բանտում առաջին բանտարկյալներից մեկը Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչն էր։ Խոր Վիրապը կարծես Հայաստանի խորհրդանիշը լինի, այստեղից է բացվում Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը։Դե իսկ վիրապ խիզախեցին իջան բոլորը։

Հաջորդիվ ուղևորվեցինք դեպի Դվին պատմամշակութային արգելոց։ Մտովի պատմական մայրաքաղաք տեղափոխվեցինք․․․․

Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Մարտի 6-10-ի աշխատակարգ

Մարտի 13-17

Մարտի 20-24-ի աշխատակարգ

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Նախագծեր ՝

Փայտե կրծքազարդեր մայրիկատոնին

Միջինքի գաթա

Հայկ և Բել

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Առասպել Տորք Անգեղի մասին

 Վահագն Վիշապաքաղ

Ճամփորդություններ ՝

 Քաղաքային թափառումներ— Կինո-ֆոտո ընտրության սովորողների հետ

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Եղիշե Չարենցի տուն- թանգարանում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Քարերի սիմֆոնիա

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, այցելվող վայրեր՝ Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Գառնիի քարերի սիմֆոնիա, Ազատի կիրճ:


Ճամփորդության օր, ժամ՝ ապրիլի 8, մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 10:00 , վերադարձ՝ 16:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգող ուսուցիչներ՝Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Նպատակը՝ Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք: Ամփոփում ենք «Ճանաչենք այցելելով» նախագիծը, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: 

Արևմտյան դպրոցի 4․2 դասարանի սովորողներ

Նախագիծ՝ «Ճանաչենք այցելելով»

Ընթացք՝ Մինչև ճամփորդությունը ուսումնասիրում ենք, տեղեկություններ ենք որոնում, հավաքում բլոգներում այցելվող վայերի, այդ օրվա եղանակի, ՀՀ օգտակար հանածոների, բնական հուշարձանների մասին:վայելում ենք կամարից բացվող տեսարանը, լուսանկարում ենք:
Գառնիի տաճար, ծանոթացում, հեթանոսական մշակույթի միակ օրինակի ուսումնասիրություն:
Քայլարշավ Ազատի կիրճով, քարերի սիմֆոնիայով, բազալտե բնական հուշարձանի ուսումնասիրություն, Ազատ գետի դիտարկում, ջրի հոսքը, գետի ներկայիս էկոլոգիական վիճակի արձանագրում, դիտարկում: Գեղարդի ժայռափոր վանքի ուսումնասիրություն, ուսումնական պատարագից հատվածների կատարում:
Արդյունք՝ սովորողները կհամալրեն իրենց գիտելիքները ՀՀ ևս մեկ մարզի տեսարժան վայրերի մասին տեղեկություններով սեփական աչքով տեսնելով, ուսումնասիրելով դրանք:
Ամփոփումը ՝ բլոգներում ճամփորդապատումների տեսքով
Ճանապարհ՝ Երևան-Կոտայքի մարզ-Ջրվեժ-Ողջաբերդ- Չարենցի կամար-Գառնու տաճար-Գողթ-Գեղարդի վանք
Կանգառներ— 1. Ողջաբերդ, Չարենցի կամարի մոտ— 30ր՝ ձոն Արարատին, կարդում ենք Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, լուսանկարչական պլեներ:
2. Գեղարդի վանք— որմնախորշերի ուսումնասիրություն, քայլք վանքի տարածքում, Ազատ գետի դիտարկում վանքի բակից, ուսումնական պատարագից շարականների կատարում՝ «Հայր մեր…», «Առավօտ լուսօ», «Մանուկների աղոթք», « Սուրբ Աստված», «Տեր ողորմեա…»
3. Գառնիի տաճար-Ազատի կիրճ, Քարերի սիմֆոնիա քայլքով, հին բաղնիքի ուսումնասիրություն, տաճարի տարածքի ուսումնասիրություն, հին ուրարտական շրջանի քարե արձանագրության որոնում, քայլքով Քարերի սիմֆոնիայի տարածք, Ազատ գետի մոտ: Բնական հուշարձանի ուսումնասիրություն:
Եղանակը՝ ըստ mes.am-ի

Վարորդ՝ Գագիկ Հակոբյան, 094 75 36 02
Մեքենա՝ Մերսեդես սպրինտեր  79GH799

Յուր սովորող-2000 դրամ ( երթուղի և Գառնու տաճարի մուտքավճար)


Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ
  • օրապահիկ բրդուճներ՝ առանց նրբերշիկի, երշիկի, միրգ, թարմ բանջարեղեն
  • բնական հյութ, թեյ թերմոսով
  • ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկ
  • անհատական դեղատուփիկ
  • սմարթ հեռախոս
  • հեռադիտակ, կողմնացույց

Մասնակիցներ՝

  • Գագիկ Թադևոսյան
  • Ալբերտ Կարապետյան
  • Սուրեն Իվանյան
  • Արփի Ալվանդյան
  • Արևիկ Յուզբաշյան
  • Վարդ Մուրադյան
  • Արայիկ Գասպարյան
  • Արմեն Ավետիսյան
  • Ալիս Հովհաննիսյան
  • Էլինա Դաշյան
  • Էմիլիա Պապայան
  • Հայկ Գրիգորյան
  • Ալեն Սիմոնյան
  • Սայեն Արշակյան
  • Ադրիանա Գալստյան
  • Դավիթ Գյուլնազարյան
  • Ալեքս Հարությունյան
  • Արման Հարությունյան
  • Տաիսիա Առաքելյան
  • Լիլի Խալաթյան- Սոնա Սարգսյանի աղջիկը
Рубрика: «Ուսումնական գարուն»

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 27, երկուշաբթի

9։00 — 9։20՝ ընդհանուր պարապմունք, օրվա անելիքի քննարկում

9։20-11։20՝ դպրոցի ծաղիկների, հեծանիվների մաքրություն, վերնատան ծաղիկների դասավորում/պատ․՝ երկարօրյա կազմակերպիչներ/

11։20-12։20՝ տեխնոլոգիական աշխատանքներ Անուշ Դավթյանի հետ

12։20 — 12։50՝ ընդմիջում

12։50 — 13։00՝ քայլք մայր դպրոց

14։00- Անհատական աշխատանք. Մարտ ամսվա ամփոփում

Читать далее «Մանկավարժական գարնանային բաց ճամբար» →

Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Մարտի 6-10-ի աշխատակարգ

Մարտի 13-17

Մարտի 20-24-ի աշխատակարգ

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Նախագծեր ՝

Փայտե կրծքազարդեր մայրիկատոնին

Միջինքի գաթա

Ճամփորդություններ ՝

 Քաղաքային թափառումներ— Կինո-ֆոտո ընտրության սովորողների հետ

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Եղիշե Չարենցի տուն- թանգարանում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Рубрика: Ճամփորդապատում

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Օրը սկսեցինք միասնական չարենցյան ընթերցումներով , շարունակեցինք <Կարդում ու նվիրում ենք Չարենց> երևանյան քայլք-ֆլեշմոբով և ամփոփեցինք Թամանյանի ճարատարապետության թանգարան-ինստիտուտում կազմակերպված համերգով։ 

Рубрика: Հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

  • Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։