Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, Երկնում էր և ծիրանի ծովը. Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.
Եղեգան փողից ծուխ էր ելնում, Եղեգան փողից բոց էր ելնում, Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ, Ուներ բոցեղեն մորուք, Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/
Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։ Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։
Պատասխանել հարցերը ՝
Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։
Արևմտյան դպրոցի կինո -ֆոտո ընտրության սովորողների հետ հավես գարնանային զբոսանք ունեցանք։ Մեր քայլքը սկսեցինք Կարապի լճից, լուսանկարելով հասանք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք։ Ես նույնպես փորձեցի սովորողների նման գեղեցիկ լուսանկարել։
Մայրիկատոնը մեր սիրելի տոներից է։ Ամբողջ մարտ ամիսը ուրախ տրամադրությամբ մայրիկների համար հաճելի անակնկալներ ենք պատրաստում։ Նկարում ենք մայրիկների դիմանկարները, գրում ենք պատումներ նրանց մասին, բացիկներ-մեդիաբացիկներ ենք պատրաստում…
Այսօր էլ ահա մարտի 8-ին ընդառաջ պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր։ Սովորողները մեծ խանդավառությամբ կրծքազարդերը բացիկների հետ տարան տուն՝ մայրիկներին նվիրելու…
երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում
Ճամբարի ուղղությունները
բնապահպանական
հայրենագիտական
մարզական
ազգագրական՝ երգ, պար, խաղեր
ընթերցողական
տեխնոլոգիական
պլեներային
Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:
Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող ՝ Սոնա Սարգսյան։
Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված բլոգներում, ենթակայքում
Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4- 5-րդ դասարանի ճամբարականներ
Կատարման ժամկետ՝ հունվար
Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք սակավ են հանդիպում մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:
Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել:
Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝
Շերամապահություն
Դարբնություն
Ոսկերչություն-Արծաթագործություն
Զինագործություն
Հյուսնություն
Կոշկակարություն
Գորգագործություն
Բրուտագործություն
Խոհարարություն
Թաղիքագործություն
Կաշեգործություն
Քարագործություն
Ծաղկավաճառություն
Գինեգործություն
Ասեղնագործություն
Փայտագործություն
Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով:
Աշխատանքային փուլեր՝
Արհեստի ընտրում
Որոնողական աշխատանք համացանցում
Բոլոր հնարավոր հավաստի աղբյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում, տեղադրում բլոգում/պատում, նկարաշար, վիդեո/
Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող մարդիկ՝ հնում, այսօր, հայտնի արհեստավորները, արդյունքները
Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ
Երկարացված օրվա ճամբարականների ամենասիրելի վայրերից մեկն էլ՝ «Ուսումնական ագարակն է»։ Այս անգամ որորշեցինք մեր արևային գեղեցիկ օրն անցկացնել այնտեղ՝ ձիավարելով։
Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:
— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:
— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:
Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.
— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:
Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.
— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:
— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:
Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:
— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:
Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…