Երրորդ կանգառ՝ Սաղմոսավան՝ Սաղմոսավանք:(Բացօթյա ընթերցանություն, ազգային խաղերի կազմակերպում Սաղմոսավանքի բակում)
Նպատակը և խնդիրները՝
Ճամփորդությունների ընթացքում սովորողը ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ անկաշկանդ հաղորդակցվելու կարողություն, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև գործնականում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները գիտելիքները կիրառելու (հաշվել, չափել, ) հնարավորություն:
Ճանաչողական
Բարձունքի հաղթահարում
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար -պարապմունքն անցկացրեցինք ուսումնական ագարակում: Մաքրեցինք, խնամեցինք մեր խելացի ձիուկ «Մաշային», որից հետո փորձեցինք ձիավարել։
Զատիկը ճամբարականների ամենասիրելի տոներից մեկն է։ Արևմտյան դպրոցի ճամբարականները մեծ ոգևորությամբ փորձեցին պատմել թե ի՞նչ գիտեն տոնի մասին։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։