Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսուցչի օրագիր

Սեբաստացի

Ոսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ ե­րա­զել և ձգ­տել եմ լի­նել ու­սու­ցիչ։ Տա­րի­ներ ան­ցան սովորելով Մանկավարժական համալսարանում ե­րա­զանքս կա­տար­վեց այժմ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։

Այս ամիսների ընթացքում  ձեռք եմ բերել մեծ հմտություններ և, որ ամենակարևորն է սիրված եմ   փոքրիկ սովորողների կողմից։Ես իմ երկարացված օրվա սովորողների հետ   մինչ տուն գնալը զբոսնում եմ, կարդում ենք, զրուցում ենք նման հարաբերությունների արդյունքում է ձևավորվում ընկերությունը։ Աշխատելով կրթահամալիրում հասկացել եմ, որ ուսուցիչը բնույթով  պետք է լինի կենսուրախ, աշակերտների միջև ստեղծի սեր և առողջ փոխհարաբերություններ, սովորողների համար լինի լավագույն ընկեր, բարեկամ, լինի ուշադիր և ընդունի սովորողի անձը։ Մտնելով դպրոց 6 տարեկան երեխան ի տարբերություն մյուս դպրոցների կրթահամալիրում չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում է զարգանում երևակայությունը։ Սովորողների հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր,նպատակն է զարգացնել  երևակայությունը , ստեղծագործական մոտեցումը, նկարչության միջոցով փոխանցել իրենց հույզերը, զգացմունքները,  սեր և հոգատարություն կենդանիներ նկատմամաբ, ռադիոնյութերի միջոցով բանավոր խոսքի զարգացումը, ծանոթացում նաև մերօրյա բանաստեղծ ՝ Խաչիկ Մանուկյանի    բանաստեղծությունների հետ,  որոնք կտեսնեք  ստորև․

«Ես»նախագծի ընթացում սովորողները նկարեցին ինքնանկարներ։ Նախագծի նպատակն էր խթանել ստեղծագործական մտածողության զարգացումը, զարգացնել տեխնոլոգիական կարողությունները։ Читать далее «Սեբաստացի»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Հաշվետվություն, Ուսուցչի օրագիր

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների նախագծեր

«Ես» նախագիծ

Ուրախ մարմնամարզություն

Խաղ փազլ փայտիկներով

Այց Ագարակ

Читать далее «Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների նախագծեր»

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Քայլարշավ Հրազդանի կիրճում

Մեկնում դպրոցից․ ժամը 10։30

Վերադարձ 13։30

․ Ճանապարհի նկարագրություն՝

  • Մեքենայով՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Քայլք՝ Սուրբ Սարգիս եկեղեցի, Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի

․ Ընթերցումներ`աշնան մասին բանաստեղծություններ

․ Ֆոտոպլեներ

․ Հրավիրատոմսերի, հուշանվերների բաժանում անցորդներին

․ Պարերգեր

. Վազքի մարաթոն Մանկական երկաթուղու թունելում

 

Տեղեկատվական նյութեր

Հրազդան գետ

Հաղթանակ կարմուրջ

Մանկական երկաթուղի

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեխնոլոգիա, Ֆոտոպատում

Փոքրիկ նկարիչները

img_2422

Նախագծի շրջանակներում 1.2 դասարանի սովորողները պատրաստեցին յուրօրինակ, գեղեցիկ կրծքազարդեր։ Սովորողները մեծ ոգևորությամբ սկեսցին աշխատանքը։

Ֆոտոշարքը՝ ստորև.

Читать далее «Փոքրիկ նկարիչները»

Рубрика: Без рубрики, Սեմինար-պարապմունք

Սեմինար- պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը անցկացվեց տարբեր դպրոցներում։ Մենք մի խմբով  Քոլեջում  եղանք 5 տարեկանների միջոցառմանը։ Որից հետ Տաթև Բլեյանը մեզ հետ շրջեց քոլեջում, եղանք վերնատանը, ջերմոցում և վերջում գինետանը։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Նոյեմբերի 18 -22-ի աշխատաժամանակ

img_2214Երկուշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 Տրամաբանական խաղեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

13:35 -14։20  Տեխնլոգիա

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10  Ինքնակրթություն

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Նոյեմբերի 18 -22-ի աշխատաժամանակ»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեսանյութեր

«Հեքիաթներ»

Սեբաստացու օրերին ընդառաջ 1․2 դասարանի սովորողները իրականացրեցին նախագիծ։ Ստեղծեցին իրենց հեքիաթները։  Նախագիծը շարունաակվում է։

Նպատակն է ՝  ստեղծագործական մտքի և երևակայության զարգացումը։

Рубрика: Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեսանյութեր, Ֆոտոպատում, Այց Ագարակ

Ուսումնական Ագարակ

Ամեն անգամ սովորողները անհամբերությամբ սպասում են Ագարակ այցելությանը։ Եվ մենք ընկեր Քրիստինեի հետ միասին այցելեցինք Ագարակ՝ ավելի մանրամասն ծանոթանալու կենդանիների խնամքի հետ։Շրջեցինք Ագարակում, սովորողները կերակրեցին կենդանիներին, ինչպես նաև իրականցրինք հետաքրքիր նկարչական պլեներ։  Հիմնական նպատկան է  սովորողներին սովորեցնել  կենդանիների հետ ինչպես վարվել, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին

Մանրամասները ՝ Տեսանյութում։