День: 8 декабря 2019
Տեխնոլոգիական գործունեություն
Ծիտիկների պատրաստում։
Այլընտրանքային նկարչություն
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նպատակը և խնդիրը՝
Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը, առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝
Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:
Անհրաժեշտ գործիքները՝
Ստվարաթուղթ, թուղթ, նկարչական պարագաներ
Կիրառվող մեթոդները՝
Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ
Նախագծի իրականացման ընթացքը ՝
Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի երևակայության աստիճանը։
Բնագիտական փորձեր
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
- Ինչպե՞ս է յոդը գույն տալիս
Անհրաժեշտ նյութեր՝
1 հատ կարտոֆիլ
1 հատ խնձոր
Յոդ
Փորձի նկարագրությունը
Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի հետք :
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
2․ Ինչպե՞ս է ջուրը փոխում իր գույնը
Վերցնենք 2 բաժակ ջուր և марганцовка. зелёнка, որից մեկական կաթիլ կաթուցիչով կաթացնում ենք մի բաժակի մեջ, իսկ մյուս բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա։
Հարցեր՝
Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ ջրի հետ
Ջուրը փոխե՞ց իր գույնը, թե `ոչ
Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել
Նշիր փորձի ընթացքը, գրանցիր արդյունքները
Ինչ ես կարծում , ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե ինչ կլինի:
Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին և թող ընկերներդ գուշակեն: Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին։
Ենթակա է խմբագրման։
Մարզական խաղեր
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը ՝
Նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը, ուշադրության, հիշողության կենտրոնացմանը
Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին
Ընթացքը՝
Կատարում են շարժային վարժություններ, ցատկեր, խաղում են մարզական խաղեր։ Ցատկեր.1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, օղակի պտտում։
Ենթակա է խմբագրման։