Рубрика: Без рубрики

Արևոտ Արևմուտքի աշխատանքը ֆիզիակական միջավայրում

Նոյեմբերի 5-ը Արևմտյան դպրոցի հերթական, աշխույժ ուրբաթներից էր, սովորողների փոքր խմբով։ Օրը սկսեցինք ավանդույթ դարձած ընդհանուր պարապմունքով ընկեր Սեդայի հետ։

Տեսանյութը ստորև․

Ընդհանուր պարապմունքից հետո կատարեցինք աշխատանքի բաժանում, և ամեն մեկն իր գործին անցավ։ Դասավանդողների մի մասը զբաղվեցին դպրոցի բարեկարգման աշխատանքներով։

Իսկ սովորողները ընկեր Շուշանի օգնությամբ կատարեցինք ծաղկատունկ։ Ընկեր Շուշանը մանրամասն պատմեց, ներկայացրեց ծաղիկների խնամքի գաղտնիքները։

Տեսանյութերը ստորև․

Ապա ընկեր Սեդայի հետ կրկնեցինք մեր անցած երգերը և սովորեցինք նորերը։

Որից հետո քայլքով շտապեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ մեզ սպասում էր՝ ընկեր Հասմիկը։

Լուսանկարները ստորև․

Իսկ օրվա ավարտին ունեցանք հետաքրքիր և բովանդակալից զրույց- քննարկում պատմաբան ՝ Աշոտ Տիգրանյանի հետ։

Տեսանյութերը ստորև․