Рубрика: Без рубрики

Մուտք մանկավարժական աշխարհ

Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ ե­րա­զել և ձգ­տել եմ լի­նել ու­սու­ցիչ։ Տա­րի­ներ ան­ցան սովորելով Մանկավարժական համալսարանում ե­րա­զանքս կա­տար­վեց այժմ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում», Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։

Անցել եմ քառօրյա վերապատրասում, որից հետ Մուտքի ճամբար, որտեղ ձեռք եմ բերել հմտություններ, կարողություններ և Սեբաստացի ընկերներ։ Եվ արդեն երեք տարի է ինչ ես էլ Սեբաստացի եմ։

Այս տարիների ընթացքում  ձեռք եմ բերել մեծ հմտություններ և որ ամենակարևորն է սիրված եմ   փոքրիկ սովորողների կողմից։Ես իմ երկարացված օրվա սովորողների հետ   մինչ տուն գնալը զբոսնում եմ, կարդում ենք, զրուցում ենք նման հարաբերությունների արդյունքում է ձևավորվում ընկերությունը։Առաջին քայլս, դա ընկերանալն էր նրանց հետ: Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձեցի շատ խաղալ նրանց հետ իրենց սիրած խաղերը ։ Աշխատելով կրթահամալիրում հասկացել եմ, որ ուսուցիչը բնույթով  պետք է լինի կենսուրախ, աշակերտների միջև ստեղծի սեր և առողջ փոխհարաբերություններ, սովորողների համար լինի լավագույն ընկեր, բարեկամ, լինի ուշադիր և ընդունի սովորողի անձը։

Դեռ վաղ տարիքից անձի ձևավորման և զարգացման համար կարևոր դեր են խաղում միջավայրը և դաստիրակությունը։ 

Մտնելով դպրոց 6 տարեկան երեխան ի տարբերություն մյուս դպրոցների կրթահամալիրում չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում է զարգանում երևակայությունը։ Սովորողների հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր,նպատակն է զարգացնել  երևակայությունը , ստեղծագործական մոտեցումը, նկարչության միջոցով փոխանցել իրենց հույզերը, զգացմունքները,  սեր և հոգատարություն կենդանիներ նկատմամաբ, ռադիոնյութերի միջոցով բանավոր խոսքի զարգացումը, ծանոթացում նաև մերօրյա բանաստեղծ ՝ Խաչիկ Մանուկյանի    բանաստեղծությունների հետ,  որոնք կտեսնեք  ստորև.

Ռադիոթողարկումներ․

Շուտասելուկներ

Ընթերցում ենք

Երևանը ես եմ

Քաղաքավարության կանոնները

Ամանորյա ցանկություններ

Հորինուկ Դդմի Մասին

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ձյան մասին

Շախմատի մասին

Թարս պատմություններ

Հ. Թումանյան «Էս էն է»

Ինձ դպրոցում ամենաշատը դուր է գալիս…

Մի ծառի պատմություն․․․

Իմ Սեբաստացի ընկերը

Ինքս շատ եմ սիրում ճամփորդել և իմ մուտքը կրթահամալիր եղել է «Արատես» ճամփորդությամբ։

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար, պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչը, երբ տեսնում եմ սեբաստացի սովորողների նախապատրաստությունը և անհամբերությունը թե, երբ է լինելու հաջորդ ճամփորդությունը։

Ճամփորդապատումները մտնել հղումով․

Տեխնոլգիական գործունեություն, Գեղագիտական ճաշակի ձևավորում

Այս համակարգի մեջ կարելի է ներառել խաղը, բնությունը, ուսումնական աշխատանքը, որոնք մեծ դեր են խաղում սովորողի զարգացման վրա։ Այս միջոցների շնորհիվ սովորողների մոտ զարգանում է սեր արվեստի, բնության նկատմամբ, շրջապատի երևությների հանդեպ հետաքրքրություն։ Ես իմ փոքրիկ ճամբարականների հետ հաճախ զբաղվում ենք նկարչությամբ, տարբեր տեխնոլոգիական գործունեությամբ, ընթերցում ենք հեքիաթներ, դիտում մուլտֆիլմեր  և այս ամենը դասական երաժշտության ներքո։ Կրտսեր դպրոցակաների հատկապես դուր է գալիս նկարելու, ծեփելու գործընթացը։

Ֆիզիկական, ակտիվ գործունեություն

Մարմնակրթությունը մեր դպրոցում կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կատարում ենք ֆիզիկական վարժություններ, ակտիվ շարժողական խաղեր, ինչպես նաև իրականացնում ենք զբոսանքներ, հեծանվավարություն։