Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ երազել և ձգտել եմ լինել ուսուցիչ։ Տարիներ անցան սովորելով Մանկավարժական համալսարանում երազանքս կատարվեց այժմ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում», Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։
Անցել եմ քառօրյա վերապատրասում, որից հետ Մուտքի ճամբար, որտեղ ձեռք եմ բերել հմտություններ, կարողություններ և Սեբաստացի ընկերներ։ Եվ արդեն երեք տարի է ինչ ես էլ Սեբաստացի եմ։
Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել մեծ հմտություններ և որ ամենակարևորն է սիրված եմ փոքրիկ սովորողների կողմից։Ես իմ երկարացված օրվա սովորողների հետ մինչ տուն գնալը զբոսնում եմ, կարդում ենք, զրուցում ենք նման հարաբերությունների արդյունքում է ձևավորվում ընկերությունը։Առաջին քայլս, դա ընկերանալն էր նրանց հետ: Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձեցի շատ խաղալ նրանց հետ իրենց սիրած խաղերը ։ Աշխատելով կրթահամալիրում հասկացել եմ, որ ուսուցիչը բնույթով պետք է լինի կենսուրախ, աշակերտների միջև ստեղծի սեր և առողջ փոխհարաբերություններ, սովորողների համար լինի լավագույն ընկեր, բարեկամ, լինի ուշադիր և ընդունի սովորողի անձը։
Դեռ վաղ տարիքից անձի ձևավորման և զարգացման համար կարևոր դեր են խաղում միջավայրը և դաստիրակությունը։
Մտնելով դպրոց 6 տարեկան երեխան ի տարբերություն մյուս դպրոցների կրթահամալիրում չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում է զարգանում երևակայությունը։ Սովորողների հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր,նպատակն է զարգացնել երևակայությունը , ստեղծագործական մոտեցումը, նկարչության միջոցով փոխանցել իրենց հույզերը, զգացմունքները, սեր և հոգատարություն կենդանիներ նկատմամաբ, ռադիոնյութերի միջոցով բանավոր խոսքի զարգացումը, ծանոթացում նաև մերօրյա բանաստեղծ ՝ Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունների հետ, որոնք կտեսնեք ստորև.
Ռադիոթողարկումներ․
Ինձ դպրոցում ամենաշատը դուր է գալիս…
Ինքս շատ եմ սիրում ճամփորդել և իմ մուտքը կրթահամալիր եղել է «Արատես» ճամփորդությամբ։
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար, պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչը, երբ տեսնում եմ սեբաստացի սովորողների նախապատրաստությունը և անհամբերությունը թե, երբ է լինելու հաջորդ ճամփորդությունը։
Ճամփորդապատումները մտնել հղումով․
Տեխնոլգիական գործունեություն, Գեղագիտական ճաշակի ձևավորում
Այս համակարգի մեջ կարելի է ներառել խաղը, բնությունը, ուսումնական աշխատանքը, որոնք մեծ դեր են խաղում սովորողի զարգացման վրա։ Այս միջոցների շնորհիվ սովորողների մոտ զարգանում է սեր արվեստի, բնության նկատմամբ, շրջապատի երևությների հանդեպ հետաքրքրություն։ Ես իմ փոքրիկ ճամբարականների հետ հաճախ զբաղվում ենք նկարչությամբ, տարբեր տեխնոլոգիական գործունեությամբ, ընթերցում ենք հեքիաթներ, դիտում մուլտֆիլմեր և այս ամենը դասական երաժշտության ներքո։ Կրտսեր դպրոցակաների հատկապես դուր է գալիս նկարելու, ծեփելու գործընթացը։
Ֆիզիկական, ակտիվ գործունեություն
Մարմնակրթությունը մեր դպրոցում կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կատարում ենք ֆիզիկական վարժություններ, ակտիվ շարժողական խաղեր, ինչպես նաև իրականացնում ենք զբոսանքներ, հեծանվավարություն։