Рубрика: «Ձմեռային ճամբար»

Ազգային խաղեր

Անցկացման ժամանակահատվածը՝  մարտի 25

Մասնակիցներ` Տարատարիք ճամբարակններ

Նախագծի նպատակը և խնդիրը՝ Սովորողներին  ծանոթացնել   ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը,   ուշադրությունը, կամքը  և  մկանների  լարումը:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ, որից հետո միասին բակում կխաղանք ազգային խաղեր։

Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներիցԱծ
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Աչքկապուկ

Խաղալու համար ընտրվում է երկու թիմ։ Այնուհետև փակում ենք ղեկավարի աչքերը հակառակորդ թիմը բղավելով, վազում է նրա շուրջը` աշխատելով առանց նրանից բռնվելու խփել ու փախչել: Աչքերը փակած մասնակիցը նետվում է ձայնի կողմը և փորձում նրանց բռնել: Բռնվողները խաղից դուրս են գալիս: Խաղը շարունակվում է 5 րոպե:

վում են մասնակիցների քանակին հավասար միավորներ: Հովիվները միավորներ չեն վաստակում, նրանք պարզապես նվազեցնում են հակառակորդ թիմի միավորները (յուրաքանչյուր բռնված մրցակց

Оставьте комментарий