
Ժամկետները՝ մինչև հունվարի 9-ը
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Նպատակը՝ Ինքնուրույն, որոնողական աշխատանք, ինքնաբուխ, հետազոտական հմտությունների զարգացում: Համեմատություն կատարելու հմտության զարգացում, հին ժամանակների մշակույթի և սովորությունների իմացությունը, ծանոթացում ծնողների մանկությանն ու առօրյային նույն հասակում, որում իրենք են այժմ: Հետաքրքիր ինֆորմացիայի կուտակում, հավաքագրում, ներկայացում:
Նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում։
1.Ամանորյա ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։
2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա
3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները
4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/
5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/
6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։
7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/
Սովորողների աշխատանքները՝