Рубрика: Ճամփորդություններ

«Մայիսյան 18-րդ հավաք»․ Ուսումնահայրենագիտական ճամփորդություն

Օրը՝ մայիսի 9

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 14.00

Մեկնման վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վայրը՝ Արմավիրի մարզ, Վաղարշապատի տարծաշրջանի՝ Գայ գյուղ

Մասնակիցներ՝ 4․2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ ՝ Անի Ենգոյան,Սոնա Սարգսյան

Երթուղի՝ Սուրբ երրորդություն եկեղեցի-Արգավանդ- Մուսալեռ- Պտղունք- Ակնաշեն- Գայ գ․

Եղանակ ՝ այստեղ

Հայրենագիտական կանգառներ՝

  • Արգավանդի մշակույթի տուն, քայլք, շրջակա միջավայրի խնամք
  • Մուսալեռի հուշահամալիր, սովորողները ներկայցնում են պատմությունը
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի հոգևոր երգերի կատարում
  • Այցելություն Էջմիածնի Գայ գ․

Ճանաչենք մեր գյուղերը բացահայտում ենք ՀՀ գյուղերը-համայնքները, հայրենագիտության և բնագիտության արտագնա պարապմունք։

Այցելում ենք  4․2 դասարանի սովորող ՝ Սայեն Արշակյանի Գայ գյուղ։ Կիրականացնենք քայլարշավ գյուղում, ծանոթությունների հաստատում, տեղեկությունների հավաքագրում։ Քայլքով մեկնում Ս.Սարգիս,Ս.Նշան եկեղեցի, որից հետո շրջայց սեբաստացի ծնող Ալլա Գրիգորյանի ջերմոցում, մշակվող բույսերի ծանոթացում, վարպետության դաս-գործնական աշխատանք:Նրա օգնությամբ ավելի մանրամասն կծանոթանանք  ջերմոցային տնտեսության նրբություններին։

Նպատակը՝

  • Հայրենագիտական
  • Ճանաչողական
  • Քայլք գյուղում
  • Այցելել ջեմոց-լաբորատորիա
  • Նպաստել սովորողների բույսերի խնամքի մասին գիտելիքների զարգացմանը

Խնդիրներ՝

Ճամփորդությունների ընթացքում սովորողը ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ անկաշկանդ հաղորդակցվելու կարողություն, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև գործնականում  ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, գիտելիքները կիրառելու (հաշվել, չափել, ) հնարավորություն:

  • Ճանաչողական
  • Տարբեր ձևերի ջերմոցների ուսումնասիրություն
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ

Նախապատրաստական աշխատանք.

Անհրաժեշտ իրեր.

  • ախտահանիչ միջոց
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց

Ամփոփում

  • Տեսանյութ — ռադիոնյութ, ֆոտոպատումներ սովորողների բլոգներում:

Վարորդ` Քիշմիրյան Հովիկ` 077577683

Տրանսպորտ` մերսեդես սպրինտեր՝ 60 LD 077

Մասնակիցներ ՝

Սայեն Արշակյան

Ալիս Հովհաննիսյան

Սուրեն Իվանյան

Արփի Ալվանդյան

Արևիկ Յուզբաշյան

Վարդ Մուրադյան

Արայիկ Գասպարյան

Արամ Գաբրիելյան

Էլինա Դաշյան

Էմիլիա Պապայան

Հայկ Գրիգորյան

Ալեն Սիմոնյան

Ադրիանա Գալստյան

Դավիթ Գյուլնազարյան

Էմիլի Հովհաննիսյան

Նատալի Կարապետյան

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են: