Рубрика: Без рубрики

2022-2023 ուստարվա հաշվետվություն, երկարացված օր

Այս տարիների ընթացքում նոր բացահայտումների գեղեցիկ ճանապարհ եմ անցել։ Կրթահամալիրում ձեռք բերած շատ հմտություններն օգնում են շարունակել մանկավարժի լուսավոր ճանապարհը։ Անցնելով մանկավարժի աշխատանքին, ինձ համար առաջին ու կարևոր քայլերից մեկը սովորողների հետ ընկերանալն էր։ Նրանց հետ ընկերությունն է հենց, որ օգնում է ինձ ստեղծագործել, արարել և սիրել աշխատանքս․․․

Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձում եմ շատ խաղալ նրանց հետ։

Աշխատելով կրթահամալիրում ՝ հասկացա, որ ուսուցիչը բնույթով պետք է լինի կենսուրախ, սովորողների մեջ սերմանի սեր, հարգանք միմյանց հանդեպ, որպեսզի ստեղծվի առողջ փոխհարաբերություններ, քանի որ առանց այս ամենի ոչ մի աշխատանք արդյունավետ լինել չի կարող։

Մեր իրականացրած նախագծերն էլ հենց այդ նպատակն ունեն ՝ զարգացնում են ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունները և նպաստում են շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և այլն․․․։

Սեբաստացի սովորողները շատ լավ գիտեն, թե ինչ կարևոր է շրջակա միջավայրի մաքրումը։ Օրը սկսում ենք միջավայրի խնամքով, մաքրում և խնամում ենք շրջակա միջավայրը,պարբերաբար կատարում ենք պարտիզապուրակային աշխատանքներ։

Կրթահամալիրում առաջնային է ազգային երգն ու պարը։ Ազգային երգ ու պարի միջոցով սովորողների մոտ զարգանում է գեղեցիկ երաժշտություն լսելու մշակույթը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև սեր դեպի ազգային։ Սովորողների սիրելի զբաղմունքը ազգային խաղերն է։ Ազգային խաղերը երկարացված օրվա բաղկացուցիչ մասերից մեկն է։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս- հավեսի ճամբար

Оставьте комментарий