Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:
Տեսանյութը ստորև ՝
Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում:




Ահա եկավ լողալու պահը։ Մեծ ոգեւորությամբ ճամբարականները նետվեցին ջուրը։ Մեծ ու փոքր խառնվել էին իրար ու ջրային խաղեր էին խաղում։ Այսօր որոշել էին ջրից դուրս չգալ և վայելել ամառային լողափը։







Մի լավ լողալուց հետո, սկսեցինք խաղալ հավես ալրախաղ։



