Рубрика: Ճամփորդապատում

Արատեսը կանչում է…

Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր  Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝  ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, մասնկացեցինք ուսումնական ժամերգությանը և ճամփա ընկանք։

Ֆեյսբուքյան լրահոս- https://fb.watch/lQSAUdtL2L/

Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։

Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Զորաց եկեղեցու բակից։

Ֆեյսբուքյան լրահոս — https://fb.watch/lQSSIyUEDs/

Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․

Ժամերգություն Արատեսի վանքում․․

Ընկեր Աչերի հետ վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։

Ֆեյսբուքյան լրահոսը ՝ Անահիտ Կիրակոսյանի էջից- https://www.facebook.com/100004200366931/videos/654728656715941/

Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։ 

Բակային խաղերը

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

Վերադարձին հայրենագիտական կանգառներ ունեցանք։ Նախ եղանք Սևանա լճում, որից հետո Հայրավանքում։

Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ Շնորհակալ ենք, որ ունենք Արատես դպրական կենտրոն։