Рубрика: Մարզական

Մարմնակրթությունն ու մենք…

Սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարևոր են մեր կրթահամալիրում: Մեր սովորողները մշտապես ակտիվ ու շարժուն կենսակերպ են վարում :

 Մարմնամարզությունը, սպորտը  շատ կարևոր է երեխայի դաստիարակության գործում։ Այն ամրապնդում է սովորողների առողջությունը,դիմադրողականությունը, ճկունությունը։ Ինչպես նաև օգնում է, որպեսզի սովորողների մոտ զարգանան պատասխանատվության, ընկերասիրության , միմյանց օգնելու կարևոր կարողությունները։

Սովորողները շատ են սիրում մարզվել,իսկ  ակտիվ խաղերն ու  մրցույթները նրանց ամենասիրելի զբաղմունքներից են:

էստաֆետային խաղեր 4․1 դասարան

էստաֆետային խաղեր 4․4 դասարան

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները։ Առաջադրանք

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Похожее изображение

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերին։

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։

7․ Որ մարզն է ո՞ր ունի համանուն մարզկենտրոն։

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

9․ Ո՞ր մարզն է որ սահման չունի հարևան երկրների հետ։