
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5.2 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Վայրը՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ
Մեկնում` հոկտեմբեր 11, ժամը 11։00`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ հոկտեմբեր 11, ժամը 13։00`Բախշյանի այգի
Ծրագիր՝ «Իմ կոմիտասը» կրթական ծրագիր
Երթուղի ՝ Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց- Իսակովի պողոտա-Արգիշտիի փողոց- Նալբանդյան- Հանրապետության հրապարակ։
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները ։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝ նախագծով։
Ընթացքը՝
- Ծրագիրն իրականացվում է Ազգային պատկերասրահում։ Ծրագրի շրջանակներում Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշեր¦ ստեղծագործության միջոցով մասնակիցները ծանոթանում են Կոմիտաս հոգևորականի, երաժշտի, փիլիսոփայի, մանկավարժի, բանաստեղծի և մեծ հայրենասերի հավաքական կերպարին: Մասնակիցներին ներկայացվում են Կոմիտասին բնորոշ կամ իր առօրյայի մաս կազմող խորհրդանշական առարկաները: Այնուհետև առաջարկվում է նկարել իրենց պատկերացրած Կոմիտասին և փակցնել կամ պահել այն իրենց մշտական տեսադաշտում, որը միշտ կհիշեցնի Կոմիտասի և նրա արժեքների մասին:
- Կերգենք Կոմիտասյան երգեր
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Ճամփորդության ծախսեր՝ճանապարհածախս, կրթական ծրագիր, շրջայց՝ 1500 դրամ:
Ավտոմեքենա՝ Մերսեդես սպրինտեր, 35QP464
Վարորդ` Արամ Հարությունյան
Մասնակիցներ ՝
Սայեն Արշակյան
Ալիս Հովհաննիսյան
Սուրեն Իվանյան
Արփի Ալվանդյան
Վարդ Մուրադյան
Արայիկ Գասպարյան
Արամ Գաբրիելյան
Էլինա Դաշյան
Էմիլիա Պապայան
Հայկ Գրիգորյան
Ադրիանա Գալստյան
Դավիթ Գյուլնազարյան
Էմիլի Հովհաննիսյան
Նատալի Կարապետյան
Գագիկ Թադևոսյան
Ալբերտ Կարապետյան
Ցողիկ Աբրահամյան