
Վայրը՝ Արագածոտնի մարզ, ք. Թալին, գյուղ Թաթուլ
Մեկնումը՝ հոկտեմբերի
Վերադարձը՝ նույն օրը
Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Սոնա Սարգսյան,Անի Ենգոյան
Ճամփորդական երթուղի՝ Երևան-Աշտարակ- Բազմաբերդ- Թալին- Թաթուլ
Երթուղու երկարություն՝ 70 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե
Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10կմ:
Արտենի լեռն հրաբխային է, իսկ շրջակա տարածքը լեռնատափաստանային:
Պարզկա եղանակին Արտենի լեռան գագաթից կարելի է տեսնել Արագած, Արարատ լեռները, ինչպես նաև Գեղամա և Հայկական պար լեռնաշղթաները:
Արտենի լեռան լանջերին կարող եք նաև հանդիպել քարանձավների, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում արշավների ժամանակ:
Նպատակը՝ Արևմտյան դպրոցի կազմակերպիչ ՝ Սոնա Սարգսյանը, արմատներով լիելով Թաթուլ գյուղից, միասին որոշեցինք ճափորդական ուղղությունը փոխել այս կողմ: Ճամփորդության նպատակն է բարձրանալ Արտին լեռը։ Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝
• Խմբով աշխատելու կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
Անհրաժեշտ ճամփորդական իրեր՝
- արևային գլխարկ, տաք գլխարկ կամ գլխանոցով (կապյուշոն) շոր
- թեթև հագուստ, տաք հագուստ
- պահուստային հագուստ, կթողնենք միկրոավտոբուսի մեջ
- անձրևապաշտպան բաճկոն
- ամուր, չսահող կոշիկներ
- պահուստային գուլպա
- հակաարևային քսուկ
- արևային ակնոց՝ ըստ նախասիրության
- սնունդ
- ջուր, գոնե մեկ լիտր
- թերմոսով սուրճ կամ թեյ բերելը խրախուսվում է
- բաժակ
Ճանապարհածախս՝
Մասնակիցներ ՝