Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։



Վերջապես հասանք Արատես, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ մարմնամազությունը, բերքահավաք, միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։







Ճամփորդների համար շատ հետաքրքիր էր բերքահավաքին մասնակցելը․․․







Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ երգ ու պարով։





Սիրում ենք աշունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Արատեսում զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր․․․․








