Рубрика: Без рубрики

Երևանի պատմության թանգարան

Արտագնա պարապմունք Երևանի պատմության թանգարանում

5-րդ դասարանցիներ

Ճամփորդություն

Երթուղի

8,5 կմ, 19 րոպե առանց խցանումների

եղանակը

Նախագծի ժամանակահատվածը՝

նոյեմբերի

Ժամը՝ 10։40-13։30

Մեկնում՝ 10:40, մուտքը՝ 11:00

Վերադարձ՝ 13:30

Պատասխանատու՝ Անի Ենգոյան

Օգնական`  Սոնա Սարգսյան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Ճամփորդությամբ ուսուցում
  • ուսումնական արտագնա պարապմունք

Նախապես հավաքել տեղեկություններ և տեղադրել բլոգներում

Նախագծի խնդիրները.

  • Գծել քարտեզը, որոշել դպրոցից թանգարան հեռավորությունը, հետևել, թե ինչքան ժամանակում կարելի հասնել
  • ուսուցողական  3D խաղին մասնակցուցություն
  • դիտակետում ունենալ նաև Անգլիական այգին՝ որպես երևանյան առաջին հասարակական այգի
  • Վերադառնալուց հետո պատումները՝ ստացած նոր տեղեկություններով, տպավորություններով տեղադրել բլոգներում

Վարորդ`

Տրանսպորտ`

Մասնակիցներ՝

Рубрика: 2023-2024 թթ․Երկարացված օրվա նախագծեր

«Թթուդրիկ» ի — հավես ծեսը մեր ճամբարում

Թթուդրիկը մեր սիրելի ծեսերից է: Սիրով և հավեսով ենք նախապատրաստվում: Նախ պատրաստեցինք թթվի հերոսներին, այնուհետև գրեցինք անհրաժեշտ մթերքի ցանկը և երգով, խաղով, շուտասելուկներ հորինել-ասելով գնացինք գնումների:Գնեցինք անհրաժեշտ մթերքն ու եկանք լվանալու, այնուհետև ընկեր Գրետայի հետ զրուցեցինք թե ինչ մթերքներ ենք գնել, քանի կիլոգրամ է, մաթեմատիկական հաշվումներ կատարեցինք։

Рубрика: Ճամփորդապատում

Գունագեղ աշնան հետքերով․․․․Քայլարշավ Աշտարակ քաղաքում

Այս անգամ ճամփորդեցինք քաղաք Աշտարակ։ Օրը հրաշալի էր ու աշնան արևը ուրախ ժպտում էր մեզ: Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։ 

Նախապես ընկեր Դանիելը պայմանավորվել էր, որպեսզի այցելենք խնձորի պահեստավորման սառնարան։ Մեզ այնտեղ պատմեցինք բերքի պահպանման մասին, նշեցին, թե ինչ կանոնների պետք է հետևել բերքը հավաքելիս…

 Այնուհետեւ սկսեցինք մեր քայլարշավը։Մեր քայլքը սկսեցինք Սուրբ Սարգիս եկեղեցուց, որին հաջորդեց Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր եկեղեցիները, իսկ վերջում Սուրբ Մարիանե եկեղեցին։