Рубрика: Ճամփորդապատում

Ճամփորդություն դեպի «Ջրվեժ» արգելոց.

Եվ ահա նոյեմբերի 17-ին , մեր վեց տարեկանների խմբով գնացինք գունագեղ աշնան հետքերով:

Հրաշալի է «Ջրվեժ» արգելոցը, այնտեղի աշունը տեսնել- վայելել է պետք. իսկական աշուն, իսկական տերևաթափ, կարելի է անվերջ քայլել, զբոսնել, վայելել աշնան արևը ու հագենալ մաքուր օդով, աշնան թարմությամբ…Այս մտքերով քայլում էինք երեխաների հետ լճի երկայնքով։

Ճամփորդությունը հրաշալի անցավ: Մաքուր օդում՝  նախաճաշելուց հետո , ինչպես յուրաքանչյու Սեբաստացի, զբաղվեցինք տարածքի, միջավայրի մաքրությամբ, այնուհետև քայլեցինք լճի երկայնքով, մի սիրուն տեղ ընտրեցինք, միացրեցինք Կոմիտասի երաժշտություններից և երեխաները սկսեցին սիրով նկարել: