Рубрика: Հաշվետվություն

Առաջին շրջանի ամփոփում, հայրենագիտություն

  • Առարկայական ծրագրի նախատեսված ծավալը իրականացված է:
  • Ուշացումներ չեմ ունեցել:
  • Մասնակցել եմ բոլոր առավոտյան ընդհանուր պարապմունքներին:
  • Մասնակցում եմ  բոլոր ուրբաթ համերգներին, բացակայություններ չեմ ունեցել:
  • Ուսումնական ժամերգություններին մասնակցում եմ  եռօրյա ճամփորդությունների և մանկավարժական ճամբարի ժամանակ:
  • Դասի ընթացքում միշտ կիրառում եմ թվային միջոցներ և առարկայի պահանջներին համապատասխանող ծրագրեր:
  • Բլոգս  համապատասխանում է բլոգի պահանջներին
  • Սովորողների  բլոգները յուրաքանչյուր շաբաթ պարբերաբար ստուգում եմ: 
  • Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել եմ էջեր, որտեղ տեղադրում եմ համապատասխան ուսումնական նյութեր և նախագծեր:

Սեպտեմբերից աշխատել եմ 5-րդ դասարանցիների հետ: Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Այս շրջանում շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Սեպտեմբերը սկսեցինք Իմ Ամառային հանգիստը,   Ծագումով որտեղի՞ց ես նախագծերը։ Տպավորիչ էր տեսնել սովորողների ոգևորությունը, թե ինչպես է սովորող զբաղվում  հետազոտական աշխատանքով։ Պարզում է՝ որտեղի՞ց են իր արմատները, ազգանվան մասին հետաքրքիր պատմություն և ստուգաբանությունն է իմանում:

Շատ գեղեցիկ էր մեր նոյեմբերը` «Սեբաստացու օրեր` կրթահամալիրի տոն» նախագծը։ Հաիսայի ծեսին ընդառաջ իրականացրեցինք հետաքրքիր նախագիծ  «Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը»  վերնագրով։

Ուսումնական նյութերի փաթեթ՝ 

Այսպես հավես նախագծերով շարունակեցինք և ամփոփեցինք մեր ուսումնական առաջին տարին: Ամեն ինչ ավելի մանրամասն ներկայացված է ստորև` ըստ ամիսների

Ճամփորդություններ՝

Հայաստանի ազգային պատկերասրահ

Սեր Արատես

Գունագեղ աշնան հետքերով․․․․Քայլարշավ Աշտարակ քաղաքում

Մատենադարանում

Ձմեռային Արատես

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Մանկավարժական ձմեռային ճամբար․Դեկտեմբերի 25-29

Հունվարի 3-5 առցանց աշխատանք

Հունվարի 3, չորեքշաբթի

10:00-11:00 Երկրորդ ոսումնական շրջանի աշխատաժամանակի կազմում

11:00-12:30 Սովորողների զարգացման բնութագրերի կազմում

12:30-13:30 Սովորողների հաշվետվությունների ամփոփում

Հունվարի 4, հինգշաբթի

10:00-11:00 2-րդ ուսումնական շրջանի աշխատաժամանակների հրապարակում

11:00-12:30 Զարգացման բնութագրերի կազմում

12:30-13:30 Սովորողների երկրորդ ուսումնական շրջանի անհատական պլաններ կազմում

Հունվարի 5, ուրբաթ

10:00-11:00 Զարգացման բնութագրերի ամփոփում

11։00-12։30 Ուսումնական ձմեռ նախագծերի հավաքագրման աշխատանք

12։30-13։30-Ճամբարի աշխատակարգերի հրապարակում

Читать далее «Մանկավարժական ձմեռային ճամբար․Դեկտեմբերի 25-29»