Месяц: Январь 2024
Երևանի պատմության թանգարան
Գորգե -սալիկներ
Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-28
Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամաբարականներ
Ուսումնա-հայրենագիտական նախագիծ ՝ ծանոթացում զարդանախշերին
Համագործակցություն ՝ Նարեկ Հակոբյանի հետ
Նախագծի նպատակը և խնդիրը ՝
- Խմբային համագործակցության զարգացում
- Ծանոթացնել ազգային գորգագործության արվեստին, զարդանախշերին
- Զրույց հայկական զարդանախշերի, տարազների մասին
- Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
- Ուշադրության կենտրոնացում
- Կավով աշխատելու հմտության ձևավորում, զարգացում
- Կավը ջրի հետ համատեղելու ունակություն .
- Ստեղծագործական երևակայության զարգացում
Ընթացքը՝
Առաջին փուլում 16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթանում են գորգագործությանը, կարպետագործությանը, ազգային զարդանախշերին։
Երկրորդ փուլում կչափենք ու կկտրենք կավե սալիկները, որից հետ տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյանի օգնությամբ պատրաստում ենք կավե սալիկներ զարդանախշերով։
Արդյունքը ՝
















Հայրենագիտական փազլներ
Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-28
Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի ճամաբարականներ
Պատասխանատու՝ Անի Ենգոյան
Նպատակը և Խնդիրը ՝
- Դիջիթեք 2024 սուգատեսի շրջանակներում, ծանոթանալ նոր ծրագրային հարթակների
- Ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին
- Սովորողները սովորեն ստեղծել փազլներ
- Փազլները պետք է լինեն գորգի պատկերներով
Ընթացք ՝
Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին, նաև համատեղել Դիջիթեքը- Ազգագրության հետ։ Ազգագրական փառատոնի ընթացքում ճամաբարակնների հետ ուսումնասիրել ենք Հայկական ժողովրդական մշակույթը մասնավորապես ՝ գորգագործությունը։ Ճամբարականները ծանոթացել են գորգի տեսակներին, ընտրել իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստեցին փազլ։ Ճամբարականները իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել իր ընկերոջ ստեղծած փազլը։
Ստեղծված փազլները ՝
Ազգայինն ու մենք․․․
Ձմեռային ճամբար 2024․ «Ազգագրական փառատոն»
Նախագիծ․
Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-28
Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամբարականներ
Պատասխանատու՝ Անի Ենգոյան
Նպատակը և Խնդիրը ՝
- Մասնակցել ազգագրական փառատոնին
- Զրույց հայկական զարդանախշերի, գորգագործության, տարազների մասին
- Ազգային նյութի իմացում, կավով աշխատանք
- Համագործակցություն Նարեկ Հակոբյանի հետ
- Կավով աշխատելու հմտության ձևավորում, զարգացում
- Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
- Ծանոթանալ-ուսումնասիրել «JIGSAWPLANET» հարթակը, ստեղծել փազլներ
- Այցելություն Ժողովրդական արվեստի թանգարան
Աշխատանքի ընթացքը՝
- Առաջին փուլ՝
- 16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթանում են գորգագործությանը, կարպետագործությանը, ազգային զարդանախշերին։
- Երկրորդ փուլ՝
- Չափումներ․ կչափենք ու որից հետո տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի օգնությամբ կպատրաստենք հայկական զարդանախշերով կավե սալիկներ
- Երրորդ փուլ՝
- Փազլների ստեղծում «JIGSAWPLANET» հարթակում․ (Ճամբարականները ընտրում են իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստում փազլ)։
- Չորրորդ փուլ՝
- Նախատեսում ենք այցելություն « Ժողովրդական արվեստներիի թանգարան»
- Արդյունքը՝ բլոգներում
Նախագծի մանրամասն նկարագրություն
Այս տարի ղեկավարում էի հայրենագետ-երաժիշտների ջոկատը, անունն ինքնին ենթադրում է ջոկատի աշխատանքների բազմակողմանի զարգացումներով նախագծեր: Շատ բուռն, հետաքրքիր սիրուն շրջան ունեցանք: Ճամբարականները շատ պատրաստակամ, հավեսով մասնակցեցին բոլոր նախագծերին։
Ճամբարի սկզբում միասին քննարկեցինք մեր նախագծերը, այնուհետև անցանք մեր անելիքներին ։ Ճամբարային նախագծերի ընթացքում կարևոր էր հայկական ժողովրդական մշակույթին ծանոթանալը, մասնավորապես ՝ գորգագործությանը, հայկական զարդանախշերին։
Առաջին փուլում զրույց-քննարկում ունեցանք գորգագործության, հայկական զարդանախշերի մասին։ (Իմ աշխատանքի մեջ ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ , թե մեր սեբաստացի սովորողներն ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում նորի, ազգայինի բացահայտմանը)։
Կավե սալիկներ պատրաստելու միտքը առաջացել է եռօրյա ճամփորդության ընթացքում ՝ Արատեսում։ Մենք՝ սեբաստացիներս շատ ենք սիրում համագործակցել միմյանց հետ։ Նարեկ Հակոբյանի օգնությամբ սկսեցինք աշխատել կավով։ Ընտրեցինք կավե սալիկների ձևը, զարդանախշը և անցանք մեր աշխատանքներին։ Հաճելի էր տեսնել, թե ճամբարականներն ինչպես էին իրար օգնում և ինչպիսի սիրով էին աշխատում միասին։
Արդեն ծանոթ լինելով գորգագործությանը, զարդանախշերին, որոշեցինք խաղ պատրաստել մեր ընկերների համար։ Նախագծի նպատակն էր սովորողներին հետ ուսումնասիրել « JIGSAWPLANET» հարթակը, ինչպես նաև համատեղել Դիջիթեքը Ազգագրության հետ։ Ճամբարականներն իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել ։
Ուսումանասիրելով ազգային տարազը, զարդանախշերը, գորգագործությունը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով թանգարանը։ Հայրենագետ-երաժիշտների ջոկատով ճամփորդեցինք « ժողովրդական արվեստի թանգարան»․․․
Ճամբարային օրերը անցան սիրո, ընկերության մեջ։
Նախագծի արդյունքները
Հայրենագիտական խաղ
Ստեղծված փազլները ՝



- Արթուր Մկրտչյան
- Միքայել Քեշիշյան
- Միլա Էլմաջյան
- Արիանա Հովհաննիսյան
- Լանա Հովհաննիսյան
- Արամ Գաբրիելյան
- Արթուր Մկրտչյան
- Միա Կարապետյան
- Էրիկ Աբելյան
- Հայկ Բադալյան
- Սամվել Բաբաջանյան
- Սոնա Ջաղինյան
Կավե սալիկներ ՝
















Այցելություն ՝ Ժողովրդական արվեստի թանգարան





«Ջրվեժ» անտառպարկում
Այս անգամ էլ «Ջրվեժ» անտառպարկի ձմռան հեքիաթում էինք։
ժողովրդական արվեստի թանգարան

Հայրենագետ-երաժիշտների ջոկատը Ազգագրական փառատոնի ընթացքում ուսումնասիրել է գորգագործությունը, ազգային տարազը։ Ավելի լավ պատկերացնելու համար մեր արհեստները այցելեցինք ժողովրդական արվեստի թանգարան։ Թանգարանում տեսանք մետաղից և փայտից շատ աշխատանքներ։ Դե իսկ գորգերը տարբերվում էին իրենց շքեղությամբ․․




Իսկ վերջում երազանք պահեցինք․․․





Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։
Օրը հրաշալի էր և հագեցած․․․









Փետրվար ամսվա նախագծեր հայրենագիտություն

Ուսումնական ձմեռ նախագծի ամփոփում
Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը—
Տյառնընդառաջ
Ճամփորդություններ ՝
Փետրվար ամսվա նախագծեր
Ուսումնական երրորդ շրջան
Ավանդական գաթայի պատրաստում
Ազգագրական փառատոնի ընթացքում պատրաստեցինք ամենահամեղ գաթան․․
