Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին, նաև համատեղել Դիջիթեքը- Ազգագրության հետ։ Ազգագրական փառատոնի ընթացքում ճամաբարակնների հետ ուսումնասիրել ենք Հայկական ժողովրդական մշակույթը մասնավորապես ՝ գորգագործությունը։ Ճամբարականները ծանոթացել են գորգի տեսակներին, ընտրել իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստեցին փազլ։ Ճամբարականները իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել իր ընկերոջ ստեղծած փազլը։
Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամբարականներ
Պատասխանատու՝ Անի Ենգոյան
Նպատակը և Խնդիրը ՝
Մասնակցել ազգագրական փառատոնին
Զրույց հայկական զարդանախշերի, գորգագործության, տարազների մասին
Ազգային նյութի իմացում, կավով աշխատանք
Համագործակցություն Նարեկ Հակոբյանի հետ
Կավով աշխատելու հմտության ձևավորում, զարգացում
Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
Ծանոթանալ-ուսումնասիրել «JIGSAWPLANET» հարթակը, ստեղծել փազլներ
Այցելություն Ժողովրդական արվեստի թանգարան
Աշխատանքիընթացքը՝
Առաջին փուլ՝
16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթանում են գորգագործությանը, կարպետագործությանը, ազգային զարդանախշերին։
Երկրորդ փուլ՝
Չափումներ․ կչափենք ու որից հետո տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի օգնությամբ կպատրաստենք հայկական զարդանախշերով կավե սալիկներ
Երրորդ փուլ՝
Փազլների ստեղծում «JIGSAWPLANET» հարթակում․ (Ճամբարականները ընտրում են իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստում փազլ)։
Չորրորդ փուլ՝
Նախատեսում ենք այցելություն « Ժողովրդական արվեստներիի թանգարան»
Արդյունքը՝ բլոգներում
Նախագծի մանրամասն նկարագրություն
Այս տարի ղեկավարում էի հայրենագետ-երաժիշտների ջոկատը, անունն ինքնին ենթադրում է ջոկատի աշխատանքների բազմակողմանի զարգացումներով նախագծեր: Շատ բուռն, հետաքրքիր սիրուն շրջան ունեցանք: Ճամբարականները շատ պատրաստակամ, հավեսով մասնակցեցին բոլոր նախագծերին։
Ճամբարի սկզբում միասին քննարկեցինք մեր նախագծերը, այնուհետև անցանք մեր անելիքներին ։ Ճամբարային նախագծերի ընթացքում կարևոր էր հայկական ժողովրդական մշակույթին ծանոթանալը, մասնավորապես ՝ գորգագործությանը, հայկական զարդանախշերին։
Առաջին փուլում զրույց-քննարկում ունեցանք գորգագործության, հայկական զարդանախշերի մասին։ (Իմ աշխատանքի մեջ ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ , թե մեր սեբաստացի սովորողներն ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում նորի, ազգայինի բացահայտմանը)։
Կավե սալիկներ պատրաստելու միտքը առաջացել է եռօրյա ճամփորդության ընթացքում ՝ Արատեսում։ Մենք՝ սեբաստացիներս շատ ենք սիրում համագործակցել միմյանց հետ։ Նարեկ Հակոբյանի օգնությամբ սկսեցինք աշխատել կավով։ Ընտրեցինք կավե սալիկների ձևը, զարդանախշը և անցանք մեր աշխատանքներին։ Հաճելի էր տեսնել, թե ճամբարականներն ինչպես էին իրար օգնում և ինչպիսի սիրով էին աշխատում միասին։
Արդեն ծանոթ լինելով գորգագործությանը, զարդանախշերին, որոշեցինք խաղ պատրաստել մեր ընկերների համար։ Նախագծի նպատակն էր սովորողներին հետ ուսումնասիրել « JIGSAWPLANET» հարթակը, ինչպես նաև համատեղել Դիջիթեքը Ազգագրության հետ։ Ճամբարականներն իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել ։
Ուսումանասիրելով ազգային տարազը, զարդանախշերը, գորգագործությունը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով թանգարանը։ Հայրենագետ-երաժիշտների ջոկատով ճամփորդեցինք « ժողովրդական արվեստի թանգարան»․․․