Ժամկետը՝ մարտի 25
Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։
Նախագծի նպատակը և խնդիրները ՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Անհրաժեշտ պարագաները ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մակարոններ և գուաշ
Ընթացքը ՝ Նախ գուաշով ներկում ենք մակարոնները և դնում ենք չորանա։ Գունավոր թղթերով կտրում ենք Զատկի ձվի ձևանմուշը, այն նույնպես կարող ենք տարբեր գույներով ներկել։ Որից հետո սոսնձված մակարոները ամրացնում ենք մեր ձևանմուշին։ Եվ ահա պատրաստ է, այն հիանալի զարդարանք կլինի Զատկի սեղանին։