Մարտի 25-29-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում գործելու է լրացուցիչ կրթության գարնանային ճամբար։
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1
հեռ.` +374 (10) 74 21 72
Էլ. փոստ` west-mskh@mskh.am
Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`
- 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
- 1-օրյա ուղեգիր – 3000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)
Հաշվեհամար՝ 900018003203
Երկուշաբթի առավոտյան ծնողը պետք է ներկայացի վճարման կտրոնը, դրա հիման վրա կնքվի պայմանագիր։
Երկուշաբթի
09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում
09։15-09:30 Ճամբարականների ընդհանուր պարապմունք
09։30-10։00 միջավայրի խնամք
10։00- 11։00 — Ձիավարություն
11։00- 11։30 — Նախաճաշ
11։30-12։30 — էստաֆետային, ազգային խաղեր
12։30-13։30 — Զարգացնող խաղեր
13։30-14։00 — Ճաշ
14։00-15։30- Տեխնոլոգիական աշխատանք,Այլընտրանքային Զատկե ձվեր
15։30 — 16։00 մուլտՖիլմի դիտում
16։00 —16։30 Բակային խաղեր, օրվա ամփոփում