2024-2025ուս. տարվան ընդառաջ Արեւմտյան դպրոցում վեց տարեկանների առաջին «Մուտք»-ի ճամբարն էր։ Ճամբարը եռօրյա էր։

Ճամբարային երեք օրերն էլ անցան հագեցած ու բովանդակալից։ Ծրագրում ներառված էր շատ գործունեություններ՝ ուրախ ընդհանուր պարապմունք, երգի, պարի, բանաստեղծության ուսուցում, կավագործություն, նկարչություն, միջավայրի խնամք, այցելություն Ագարակ, ուրախ օտար լեզու, հեքիաթի ընթերցում- քննարկում ,մարմնամարզություն, հավես էստաֆետային խաղեր։ Ճամբարականները շատ գոհ էին ու ոգեւորված։









Ահա մեր ճամբարի երրորդ օրն է։ Միասին ուրախ ընդհանուր պարապմունք արեցինք, երգեցինք, պարեցինք, սովորեցինք Կոմիտասի «Փայտե ձիուկ» երգը, «Արև, արև, ե՛կ, ե՛կ» երգերը։
Պսպղուն աչուկներով, պայծառ հայացքներով վեց տարեկանները գնացք կազմեցին և գնացինք դեպի տեխնոլոգիայի դասասենյակ։ Դասասենյակում մեզ դիմավորեց մեր սիրելի ընկեր Նարեկը։
Հետո մեր ուրախ գնացքը շարժվեց դեպի մեծ ու լուսավոր մարզասրահ։ Մարզասրահում էլ մեզ էր սպասում սիրելի ընկեր Մադլենը։ Ընկեր Մադլենի հետ մի լավ մարզվեցինք, էստաֆետային խաղեր խաղացինք։
Ուրախ ժպիտներով էլ իրար հրաժեշտ տվեցինք։




