Рубрика: Հայրենագիտություն

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Читать далее «Արմավիրի մարզ»

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն Խոր Վիրապ/ բանավոր համրանք

Օրը՝ Մարտի 13

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5․2 դասարանցիներ

Մեկնում՝ ժամը 12։30-ին` Յուրի Բախշյան այգուց

Վերադարձ՝ 16:30` Մայր դպրոցի կայանատեղի

Երթուղի ՝  Բախշյան այգի- Նորագավիթ-Այնթապ-Խոր Վիրապ

Հետադարձ՝ Խոր Վիրապ — Փոքր Վեդի-Մխչյան-Մասիս-Դալար-Դվին-  Այնթափ-Նորագավիթ- Բաբաջանյան փողոց

Պատասխանատուներ` Անի Ենգոյան, Գրետա Բակունց

Читать далее «Ճամփորդություն Խոր Վիրապ/ բանավոր համրանք»

Рубрика: Հայրենագիտություն

Քարտեզագրություն ամփոփում

  • Ի՞նչ եք հասկանում քարտեզ ասելով։ Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է քարտեզն այսօր։
  • Հնում ի՞նչ նյութեր են օգտագործել քարտեզներ պատրաստելու համար։
  • Ըստ բովանդակության ՝ քանի՞ խմբի են բաժանվում քարտեզները, և որո՞նք են դրանք։
  • google maps ծրագրով, գտե՛ք քարտեզի վրա Սևանա լիճը և փորձե՛ք որոշել ձեր բնակավայրի և Սևանա լճի միջև եղած հեռավորությունը։
Рубрика: Տեխնոլոգիա

Այլընտրանքային Զատկե ձվեր

Ժամկետը՝ մարտի 25

Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ  Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաները ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մակարոններ և գուաշ

Ընթացքը ՝  Նախ գուաշով ներկում ենք մակարոնները և դնում ենք չորանա։ Գունավոր թղթերով կտրում ենք Զատկի ձվի ձևանմուշը, այն նույնպես կարող ենք տարբեր գույներով ներկել։ Որից հետո սոսնձված մակարոները ամրացնում ենք  մեր ձևանմուշին։ Եվ ահա պատրաստ է, այն  հիանալի զարդարանք կլինի Զատկի սեղանին։