
День: 14 апреля 2024
Հայրենագիտության կազմակերպման կրթահամալիրյան այլընտրանքը․ հանրային ներկայացում

Վայրը՝ Արևելյան դպրոց
Օր՝ Ապրիլի 26
Համագործակցություն՝ Անի Ենգոյանի, Արմինե Գոգինյանի, Իվետա Ջանազյանի հետ
Թեման՝ Ազգային խաղերը հայրենագիտության ուսուցման բաղադրիչ․ «Ազգային խաղերին նոր առանց ու նոր շունչ կամ լավագույն նորը՝ մոռացված հինն է»
Ընթացքը՝ Ազգային խաղերի տեսական մասի փոքրիկ ներկայացում և գործնական մասի անցում, թիմերով խաղերի ներկայացում, ընացք
Ուսուցանվող խաղեր՝
Ֆռռիկ/հոլ/
Աքլորակռիվ
Գոմշակռիվ
Կոպալ քաշոցի
Փախկվոցի
Թաշկինակ
Աղջիկ փախցնոցի
Հավալլա
Աչքկապուկ
Օգտվել եմ Մարինե Մկրտչյանի հավաքագրած ուսումնական փաթեթներից
Ծիսական, ազգային, բակային, մանկական խաղերի նկարագրություն, տեսագրություն
- Ազգային, բակային խաղերի փաթեթ 1
- Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ 2
- Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ (ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք» )
- Ծիսական, ազգային, մանկական խաղերի նկարագրություն
- Հայ ժողովրդական ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր
- Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ
- Ծիսական, ազգային մանկական խաղեր
- Ազգային բակային խաղեր
- Հայկական ավանդական խաղեր
- Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր
- Հայ ժողովրդական մանկական խաղեր
- Մանկական խաղերի փաթեթ
Նախագիծը ՝ Սոնա Փափազյանի բլոգից
ՀՀ թռչունները
2-րդ հանդիպման ժամանակ հետաքրքիր քննարկում ունեցանք եւ ուսումնասիրեցինք արագիլների կյանքը։
Սովորողների պատումները ՝
ՀՀ թռչունները
Քոլեջի սովորողների հետ միասին սկսեցինք մի նոր եւ հետաքրքիր նախագիծ, որն այս անգամ վերաբերում է ՀՀ թռչուններին։
Առաջին հանդիպման ժամանակ հետաքրքիր քննարկում ունեցանք եւ ուսումնասիրեցինք բուերի կյանքը։
Տեսանյութը՝ ստորեւ
Սովորողների պատումները ՝
Գարունը դրախտավայր Արատեսում
Հերթական ճամփորդությունը դեպի գարնանային դրախտավայր Արատես։
Առավոտյան մասնակցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական ժամերգությանը» եւ ճանապարհ ընկանք։

Այս անգամ կանգառ եղավ Զանգակատանը, որտեղ էլ մեզ հյուրընկալեց Պ. Սեւակի ծոռը՝ 4-րդ դասարանի սովորող Արմեն Ղազարյանը։ Այնքան տպավորիչ եւ հետաքրքիր պատմեց բակի յուրաքանչյուր հատվածը, որ բոլորս զարմանքից շփոթվել էինք։ Բակում շրջելուց հետո էլ շրջայց ունեցանք նաեւ Պ. Սեւակի տուն- թանգարանում, որտեղ մեզ ներկայացրին նրա կյանքի մի քանի կարեւոր եւ հետաքրքիր փաստեր։
Ի՞նչ է ամրոցը, բերդը

Հայաստանը մշտապես շրջապատված է եղել այնպիսի երկրներով ու ժողովուրդներով, որոնք ցանկացել են տիրանալ մեր հայրենիքին։ Այդ երկրների հարձակումներին դիմագրավելու համար կառուցել են անառիկ բերդեր և ամրոցներ։ Հայոց բերդերից հայտնի են Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։ Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։