Рубрика: Ճամփորդապատում

Գարունը դրախտավայր Արատեսում

Հերթական ճամփորդությունը դեպի գարնանային դրախտավայր Արատես։

Առավոտյան մասնակցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական ժամերգությանը» եւ ճանապարհ ընկանք։

Այս անգամ կանգառ եղավ Զանգակատանը, որտեղ էլ մեզ հյուրընկալեց Պ. Սեւակի ծոռը՝ 4-րդ դասարանի սովորող Արմեն Ղազարյանը։ Այնքան տպավորիչ եւ հետաքրքիր պատմեց բակի յուրաքանչյուր հատվածը, որ բոլորս զարմանքից շփոթվել էինք։ Բակում շրջելուց հետո էլ շրջայց ունեցանք նաեւ Պ. Սեւակի տուն- թանգարանում, որտեղ մեզ ներկայացրին նրա կյանքի մի քանի կարեւոր եւ հետաքրքիր փաստեր։

Սիրով եւ մեծ տպավորություններով հասանք մեզ արդեն հարազատ դարձած Արատես։
Օրը սկսեցինք մեր ազգային երգ ու պարով։

Իսկ պարին հաջորդեց քայլքը դեպի Արատեսի վանք, այնուհետ նաեւ Արատես գետի մոտ։

Երեկոյան Նարեկ Հակոբյանը ներկայացրեց, թե ի՞նչ է վիդեոարտը եւ ի՞նչպես այն կարելի է նկարել։

Դե իսկ վերջում ունեցանք համովության համտես՝ ազգային ավանդական գաթա։

Оставьте комментарий