Рубрика: Դասընթացի ծրագիր

2024-2025թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Հայրենագիտությունը դասընթաց է, որն ուսումնասիրում են 4-5-րդ դասարանների սովորողները: 

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 34 շաբաթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայրենագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Առարկայի ընդհանուր  բնութագիրը ՝

Հայրեմագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր ՝ հայրենիք, պատմության էջերը։ Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն»  առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը  ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք:

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

Մեջբերում չափորոշչից

  • ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական, գիտահանրամատչելի և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը, մշակի և տեղադրի իր անհատական ուսումնական տարածքում(բլոգ, ենթակայք
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը
  • օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
  • ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին
  • ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
  • արշավների և բազմօրյա ճամփորդությունների նախապատրաստվելիս և ընթացքում կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը
  • արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար. ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեջբերում չափորոշչից

Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական
մտածողության հմտությունների զարգացում.

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնդիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի  հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
  • ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
  • տարածքում կողմնորոշվելու կարողության ձևավորում

Читать далее «2024-2025թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ»

Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Համբարձման ծեսն Նոր Հաճնում

Համագործակցային նախագիծ Նոր Հաճնի թիվ 3 դպրոցի սովորողների հետ

Այս տարի էլ «Համբարձման տոն»-ը նշեցինք Նոր Հաճնի թիվ 3 դպրոցի 3-րդ դասարանցիների հետ։ Շատ հավես ու սիրուն օր ունեցանք։

Рубрика: Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Նախագծեր ՝

Ճամփորդություններ ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Դասասենյակի պատասխանատու
  • Փոխարինում Ասյա Ծատրյանին
  • Փոխարինում Մարգաիտ Թամզայանին- 24․05- 1 և 2 -րդ դասաժամերը։

Рубрика: Ճամփորդապատում

Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառպարկ. Թռչնադիտում

Մայիսյան հավաքի ընթացքում ուսումնասիրելով ՀՀ թռչունները, քոլեջի ուսանողների առաջարկով նաեւ ունեցանք անմոռաց ճամփորդություն դեպի Ջրվեժ արգելոց՝ դիտելու տեղի թռչուններին։ Ահա մեր արկածների մի փոքր հատված.

Рубрика: Без рубрики

Ամառային հավեսի ճամբարի մեկնարկ

Նախագծի մասնակիցներ՝ 14-րդ ջոկատ

Աշխատակարգ ՝

Մայիսի 27

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05— Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

10։10-10։55-Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

11:05-11:50-  Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

11:55-12:40- Նախագծային աշխատանք Գոհար Բալջյանի հետ։

12:55-13:35-Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

Читать далее «Ամառային հավեսի ճամբարի մեկնարկ»

Рубрика: Ճամփորդություններ

Եռօրյա մշակութային հայրենագիտական ճամբար Գյումրիում

Ճամփորդության իրականացման վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի

Ժամկետը՝ մայիսի 26-28

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Եղանակը՝ այստեղ

Մեկնում— Երևան -Արուճի քարավանատուն — Թալին — Մաստարա— Գյումրի։

Վերադարձ — Գյումրի- Մարմաշեն-Երևան- Սուրբ Երրոդություն եկեղեցի

Կանգառ-ընդմիջում՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարավանատուն

Ճամփորդական երթուղի՝ այստեղ

Նպատակը՝

  • Ճանաչել արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին
  • Ծանոթանալ մշակութային Գյումրու ճարտարապետությանը, ազգագրական պատկերին
  • Ճանաչողական քայլք Գյումրիում
  • Ծանոթանալ մշակութային Գյումրուն, այցելել թանգարաններ
  • Հայկական ֆիլմերից արդեն հայտնի փողոցների, մշակութային ժառանգության, հասարակական կարևոր կառույցների ուսումնասիրություն։
  • Տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում, մանկավարժական, կրթական փոխանակումներ։

Читать далее «Եռօրյա մշակութային հայրենագիտական ճամբար Գյումրիում»

Рубрика: Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզի,  Մեղրաձորի գյուղի, Թեժառույք եկեղեցի 

Ճամփորդության օր՝ հունիսի 5, ժամը՝ 09:30-16:00
Մեկնում` Յ․ Բախշյան այգուց , ժամը`09։30
Ժամանում՝, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի ժամը`16։00
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5․2 դաս․ սովորողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Նարեկ Հակոբյան

Читать далее «Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք»

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Հայրենագիտություն հունիսյան ճամբարի նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Անցկացման ժամանակահատվածը՝ մայիսի 27 — հունիսի 7

Ջոկատ— 14

Ջոկատավարներ — Անի Ենգոյան, Նարեկ Հակոբյան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամաբարականներ

Ճամբարի ուղղությունները ՝

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական նախագծեր

Վարպետության դաս սեբաստացի տատիկ Լիանայի կողմից

Օրը՝ մայիսի 15

Ժամը՝ 12:00

Վայրը՝ Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ 5.2 դասարանի սովորողներ

«Մայիսյան հավաք»-ի ուրախ, հետաքրքիր օրերը շարունակվում են: Այս ընթացքում ավելի ակտիվ է մեր ծնողական համայնքը: Տարբեր վարպետության դասեր ենք ունենում ծնողների կողմից, որոնք շատ են ոգևորում մեր սովորողներին: Այս անգամ էլ Արցախցի սովորող Տոնիայի առաջարկով մեզ է միանալու իր Լիանա տատիկը: Նա սիրով համաձայնել է մեզ հետ պատրաստել Արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից ժինգյալով հաց։

Այս սիրուն առիթով էլ մայիսի 15-ին, ժամը՝ 12:00-ից կլինենք մեր ուսումնական Ագարակում: Կհունցենք խմորը, կվառենք թոնիրը և երգ ու պարով կիրականացնենք մեր ծեսը:

Ընթացքը՝

Ալյուրը մաղում ենք, խմորը հունցում, թողնում ենք հասունանա:

Կզրուցենք խմորի, թոնրի, հացի մասին: Սեբաստացի տատիկի հետ կվարենք հարցազրույց ազգային այլ ուտեստների մասին:

Շատ կարևոր է, որ սովորողներն են հենց մասնակցում ծեսին,որովհետև մասնակից դառնալով ավելի լավ են հասկանում խորհուրդը, կարևորությունը, արժեքը:

Արդյունքը կհրապարակենք կայքում, ուսումնական բլոգում։

Рубрика: Հայրենագիտություն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Վայր ՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ ՝ մայիսի 15-26

Վերնագրիր ՝

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ընթացք՝

  • Բլոգում տեղադրել հայրենագության բաժնի հղումը։
  • Սովորողը հաշվում է իր նյութերի քանակը
  • Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը։
  • Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։
  • Ներկայացրե՛ք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։
  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության փետրվար ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության մարտ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության ապրիլ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության մայիս ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը։
Рубрика: Հաշվետվություն

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մասնակիցներ` 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 10- 23

Նպատակը` Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Գուգլ ձևաթուղթ, Պատասխաններ

Читать далее «Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում»