
Օրը՝ մայիսի 15
Ժամը՝ 12:00
Վայրը՝ Ուսումնական Ագարակ
Մասնակիցներ՝ 5.2 դասարանի սովորողներ
«Մայիսյան հավաք»-ի ուրախ, հետաքրքիր օրերը շարունակվում են: Այս ընթացքում ավելի ակտիվ է մեր ծնողական համայնքը: Տարբեր վարպետության դասեր ենք ունենում ծնողների կողմից, որոնք շատ են ոգևորում մեր սովորողներին: Այս անգամ էլ Արցախցի սովորող Տոնիայի առաջարկով մեզ է միանալու իր Լիանա տատիկը: Նա սիրով համաձայնել է մեզ հետ պատրաստել Արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից ժինգյալով հաց։
Այս սիրուն առիթով էլ մայիսի 15-ին, ժամը՝ 12:00-ից կլինենք մեր ուսումնական Ագարակում: Կհունցենք խմորը, կվառենք թոնիրը և երգ ու պարով կիրականացնենք մեր ծեսը:
Ընթացքը՝
Ալյուրը մաղում ենք, խմորը հունցում, թողնում ենք հասունանա:
Կզրուցենք խմորի, թոնրի, հացի մասին: Սեբաստացի տատիկի հետ կվարենք հարցազրույց ազգային այլ ուտեստների մասին:
Շատ կարևոր է, որ սովորողներն են հենց մասնակցում ծեսին,որովհետև մասնակից դառնալով ավելի լավ են հասկանում խորհուրդը, կարևորությունը, արժեքը:
Արդյունքը կհրապարակենք կայքում, ուսումնական բլոգում։