Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց
Մասնակիցներ՝ 1-րդ դասարանի սովորողներ
Նպատակ՝
- Իրականացնել հեծանվավարության պարապմունքներ, որի շնորհիվ սովորողները ձեռք կբերեն հեծանիվ վարելու հմտություն։
Խնդիրներ՝
Գործունեության նախագծում և իրականացում
Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
Աշխատանքի ընթացքը՝
Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի սովորողները կիրականացնեն հեծանվավարության ստուգատես: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր երեխայի կարողությունների չափով, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:
- 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
- Առանց կանգառի՝ 2մ. երկարությամբ ճանապարհի շրջադարձ
- Ուղիղ ճանապարհի անցում 3-4 արգելքների շրջանցմամբ