Рубрика: ՈՒսուցչի օգնական

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ
Տևողությունը՝ 30.08-30.09

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ մաս: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թեթևացնելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերում, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է ցնցուղի ընդունումը ու նախավարժանք
  • Լողը
  • Ջրային խաղեր
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալ
  • Լողափնյա ընթերցումներ իրականացնել։

Աշնան տաք օրերին սովորողները կարող են շարունակել լողալը Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում, կոփվել, մարզվել:

Ամփոփում՝ ֆոտոպատում, տեսապատում։