Рубрика: Ճամփորդապատում

Սեր Գյումրի

Դժվար է նկարագրել թե, որքան երկար էինք սպասել այս ճամփորդությանը։ Մեր Գյումրվա մեկնարկը տրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Մինչ Գյումրի հասնելը հայրենագիտական կանգառներ ունեցնաք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և Արուճի քարավանատանը։

Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցուց։

Մանրամասները ՝ տեսանյութում

Վերջապես հասանք Գյումրի, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ 

Նախապես որոշված նախագծով ացելեցինք նկարիչ ՝ Ջեվո եղբայրներին եղանք դարբնոցի արհեստանոցում։ Քայլեցինք, վայելեցինք հին ու նոր Գյումրին իր ողջ կոլորիտային գեղեցկությամբ։ Եղանք Վարդանանց հրապարակում, Աբովյան , Ռիժկովի, Ռուսթավելի փողոցներում, Գորկու այգում, Վառեմ-մարեմ փողոցում, արվեստանոցում, Սև բերդում․․․․․

Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Գյումրու թիվ 15 դպրոցը։ Այս դպորցը տարբերվում է մեր սիրելի կրթահամալիրից։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին, ծանոթացան դպրոցի և փորձեցին համեմատություն տանել մեր կիրթահամալիր հետ։ Եվ սկսեցինք մեր ազգային խաղերը։ Մեզ համար իհարկե կարևոր է ընկերությունը։

Մանրամասները ՝ տեսանյութում

Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ 

Оставьте комментарий