Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2024 ՝ հունիսի 24 — 28

Կարգը ծրագրի ղեկավարի բլոգում ՝ Ամառային Լողափնյա ճամբար

Ճամբարականների տեղափոխման երթուղիներ

Ճամբարականների հաշվառման մատյան

Ճամբարի ճաշացանկ

Լողավազանների սպասարկման և օգտագործման գրաֆիկ

Վայրը` Արեւմտյան դպրոց-պարտեզ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ջոկատավար՝ Էլինա Սիմոնյան / e.simonyan@mskh.am; 093-49-99-17 / օգնական՝ Անի Ենգոյան

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար, լանչբոքս
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտում, քննարկում
  • Լեզվագործունեույթյուն
  • Շրջակա միջավայրի խնամք
    Անթափոն աղբ նախագծի իրականացում
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանիվ
  • Այց ուսումնական ագարակ
  • Ռոբոտաշինության դասընթաց
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլ։

Читать далее «Ամառային ճամբար 2024 ՝ հունիսի 24 — 28»

Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայրենագիտություն․ 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: 

Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:

Որպես հայրենագետ շատ եմ կարևորում ճամփորդությունները։ Սովորողը պետք է ճանաչի , բացահայտի , որպեսզի էլ ավելի սիրի ու գնահատի իր հայրենիքը։ Դասի ընթացքում ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի, միջոցով  բացահայտելու ենք Հայաստանի գողտրիկ անկյունները  և պարտադիր այցելելու , բացահայտելու նոր վայրեր։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք  է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքի սիրելով ,ճանաչելով է կրթվում» ։