
Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը:
Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:
Որպես հայրենագետ շատ եմ կարևորում ճամփորդությունները։ Սովորողը պետք է ճանաչի , բացահայտի , որպեսզի էլ ավելի սիրի ու գնահատի իր հայրենիքը։ Դասի ընթացքում ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի, միջոցով բացահայտելու ենք Հայաստանի գողտրիկ անկյունները և պարտադիր այցելելու , բացահայտելու նոր վայրեր։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքի սիրելով ,ճանաչելով է կրթվում» ։
- Դասընթացի ծրագիր
- Ճամփորդական նախագծեր— ճամփորդապատումներ
- Հայրենագիտական նախագծեր
- Ուսումնական նյութերի փաթեթ՝ 4-րդ դասարան, 5-րդ դասարան
- Օրացույց