Рубрика: Հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Հայրենագիտություն հունիսյան ճամբարի նախագիծ

Ուսումնական նյութեր՝

KidsFest մանկական փառատոն

Ճամփորդություններ՝

Սեր Գյումրի

Թեժառույքը հաղթահարած

Լրացուցիչ աշխատանք ՝

Լողավազանի պատասխանատու

Դասասենյակի պատասխանատու

Рубрика: Ֆոտոպատում

KidsFest մանկական փառատոն

Երազ այգին այս տարի հանդես եկավ նախաձեռնությամբ, որին մասնակցություն ունեցանք նաեւ մենք՝ սեբաստացիներս։ Հունիսի 1-ին եւ 2-ին տեղի ունեցավ KidsFest մանկական փառատոնը, որի ընթացքում Սեբաստացի համայնքը կազմակերպեց ցուցահանդես-վաքառք, ինչպես նաեւ իրականացրեց «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը։ Ցուցահանդես-վաճառքի ժամանակ ոչ միայն վաճառվում էին կավե աշխատանքներ, այլեւ երեխաների համար առանձնացված էին աշխատարաններ, որոնց միջոցով նրանք պատրաատում էին իրենց ինքնակպչունները։ Մեկ այլ հատվածում էլ ավագ դպրոցի սովորողների օգնությամբ զբաղվում էին կավագործությամբ։

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Ազգային խաղեր

Անցկացման ժամանակահատվածը՝  հուլիսի 3-5

Մասնակիցներ` Տարատարիք ճամբարակններ

Նախագծի նպատակը և խնդիրը՝ Սովորողներին  ծանոթացնել   ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը,   ուշադրությունը, կամքը  և  մկանների  լարումը:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ, որից հետո միասին բակում կխաղանք ազգային խաղեր։

Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներիցԱծ
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Աչքկապուկ

Խաղալու համար ընտրվում է երկու թիմ։ Այնուհետև փակում ենք ղեկավարի աչքերը հակառակորդ թիմը բղավելով, վազում է նրա շուրջը` աշխատելով առանց նրանից բռնվելու խփել ու փախչել: Աչքերը փակած մասնակիցը նետվում է ձայնի կողմը և փորձում նրանց բռնել: Բռնվողները խաղից դուրս են գալիս: Խաղը շարունակվում է 5 րոպե:

վում են մասնակիցների քանակին հավասար միավորներ: Հովիվները միավորներ չեն վաստակում, նրանք պարզապես նվազեցնում են հակառակորդ թիմի միավորները (յուրաքանչյուր բռնված մրցակց