Դավիթ Անհաղթ
5-6-րդ դարերը (400-500թվականներ) շատ կարևոր էին մեր ազգի համար: Այդ ժամանակաշրջանում բազում կարևոր իրադարձություններ եղան: Հայոց գրերի գյուտն արդեն շատ կարևոր ու նոր հաղթանակ էր, դրանից հետո սկսվեց շատ մեծ թափով զարգանալ թարգմանություններ կատարելու գործը: Շատ ու շատ գրքեր թարգմանվեցին, առաջին գիրքը Աստվածաշունչն է, որը թարգմանվեց և անվանվեց բոլոր թարգմանությունների թագուհի կամ «Թագուհի թարգմանեաց»: 5-րդ դարը շատերը անվանում են նաև ոսկե դար, հենց այս կարևոր իրադարձությունների պատճառով:
Այդ ժամանակշրջանում է ապրել նաև փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում փիլիսոփա կամ փիլիսոփայություն: «Փիլիսոփայություն» բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր» : Փիլիսոփաները մարդիկ են, ովքեր իրենց առանձին, հետաքրքիր կարծիքն ունեն կյանքի ու ամենատարբեր բաների մասին ինչը շրջապատում էր իրենց:
«Անհաղթ» անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի(երկու կամ ավել մարդկանց կարծիքների փոխանակում, սովորաբար համաձայն չեն լինում միմյանց հետ, դրա համար վիճում են) ժամանակ տարած հաղթանակների համար։ Այդ ժամանակ մի քանի իմաստուն-փիլիսոփաներ հավաքվել ու սկսել են այս կամ այն հարցի շուրջ վիճել-քննարկել, հենց այս ժամանակ էլ Անհաղթը ամենախելացին ու իմաստունն է ճանաչվել, հաղթել է իր խելքով: Դավիթ Անհաղթի մասին շատ քիչ բան է հայտնի: Գիտենք, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտ ներից և սովորելու է գնացել Հունաստան(չենք մոռանում, որ պատմիչ Մովսես Խորենացին նույնպես Մաշտոցի աշակերտն էր)։ Որպես տաղանդավոր փիլիսոփա` նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս ամբողջ աշխարհում:
Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացին բնական գիտությունների(մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն….) ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացին դպրոց է հիմնել, որտեղ նաև զբաղվել է տարբեր գիտական գործունեություններով: Շիրակացուց մեզ են հասել աշխատանքներ` մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված: Նրա թբավանության դասագրքում հայոց այբուբենի տառերը ներկայացված են թվային արժեքներով՝

Իր գրքերում Անանիա Շիրակացին գրել է է Երկրի գնդաձևության, Լուսնի ու Արեգակի խավարումների, օրացուցային հաշվումների մասին։ Ասում են, որ Շիրակացուն է պատկանում, նա է գրել՝ ` «Աշխարհացույցը» գիրքը, որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենահետաքրքիր ու կարոև բաժինը Հայաստանի 15 նահանգների մասին ու դրանց աշխարհագրական դիրքի մասին տեղեկություններն են: Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
«Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները