Рубрика: Без рубрики

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Հունիսի 10, երկուշաբթի

  • 9։00-9։20 —Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 9։20-11։30 — «պայքարի ծաղիկներ» տեխնոլոգիական նախագիծ
  • 11։30-12։00 — ընդմիջում
  • 12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Հունիսի 11, երեքշաբթի

  • 9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 10:00-11:00- Մաթեմատիկա առարկայի գիտելիքի ստուգում
  • 11։00-12։30- ընդմիջում
  • 12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Հունիսի 12, չորեքշաբթի

  • 9։00-9։20 —Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
    9։20-11։30 — «պայքարի ծաղիկներ» տեխնոլոգիական նախագիծ
    11։30-12։00 — ընդմիջում
    12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Читать далее «Մանկավարժական ճամբարի աշխատակարգ»

Рубрика: ՈՒսուցչի օգնական

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ
Տևողությունը՝ 30.08-30.09

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ մաս: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թեթևացնելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերում, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է ցնցուղի ընդունումը ու նախավարժանք
  • Լողը
  • Ջրային խաղեր
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալ
  • Լողափնյա ընթերցումներ իրականացնել։

Աշնան տաք օրերին սովորողները կարող են շարունակել լողալը Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում, կոփվել, մարզվել:

Ամփոփում՝ ֆոտոպատում, տեսապատում։

Рубрика: Без рубрики

Հեծանվավարության ստուգատես

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 1-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Իրականացնել հեծանվավարության պարապմունքներ, որի շնորհիվ սովորողները ձեռք կբերեն հեծանիվ վարելու հմտություն։

Խնդիրներ՝

Գործունեության նախագծում և իրականացում

Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում

Աշխատանքի ընթացքը՝

Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի սովորողները կիրականացնեն հեծանվավարության ստուգատես: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր երեխայի կարողությունների չափով, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երկարությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3-4 արգելքների շրջանցմամբ