Рубрика: Ճամփորդապատում

Արատեսը կանչում է

Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր  Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝  ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։

Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․

Վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։

Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։ 

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։


Խմբագրման փուլում է