Մայիսի 12-16/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը դասարանում գրելու ենք ճամփորդապատումները, պատասխանելու եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ թեման
- Կարգի բերեք բլոգները, գրելու ենք 3-րդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Մայիսի 5-9/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը պատասխանում եք Առասպել գամված Արտավազդի մասին
- Չորեքշաբթի օրը ճամփորդելու ենք «էրեբունի» Պատմահնագիտական Արգելոց-թանգարան, կրկնում եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ թեման
Ապրիլի 28-մայիսի 2/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը պատասխանում եք ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ
- Չորեքշաբթի օրը պատասխանում եք Արտաշես և Սաթենիկ
Ապրիլի 21-25/ ամբողջ շաբաթվա համար/
Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:
Ապրիլի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը պատասխանում եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
- Ներկայացնում եք ձեր կատարած որոնողական աշխատանքները։
Ապրիլի 7-12/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը պատասխանում եք Արա Գեղեցիկ և Շամիրամ
- Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
- Պատրաստվում ենք ճամփորդել ՝ «էրեբունի» Պատմահնագիտական Արգելոց-թանգարան
Մարտի 31-ապրիլի 4 / ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 17-21
Մարտի 10-14
Մարտի 3-7/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը պատասխանում եք Վահագն Վիշապաքաղ առասպելը։
Փետրվարի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/
- Ամփոփում ենք Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից
- Կրկնում ենք Դիցաբանություն և առասպել
- Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ Արամազդ, Վահագն, Աստղիկ։Կարդացեք, տեղադրեք բլոգներում, պատրաստվեք քննարկման
Ինքնաստուգում
- Առաջին ուսումնական շրջանում իրականցված նախագծերից ո՞րն ես հավանել։
- «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատումիդ հղումը տեղադրիր։
- Ի՞նչ գիտես բարբառների մասին, ո՞ր բարբառին ես ծանոթ։
- Տեղադրի՛ր «Իմ ազգանվան ծագումը, գերդաստան, տոհմածառ», նախագիծդ։
- Ի՞նչ ծեսեր գիտես, դրանցից որոնք եք տոնում քո ընտանիքում։
- ․Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում— նախագծային աշխատանքիդ հղումը դիր։
- Եթե ճամփորդել ես, տեղադրիր այդ ճամփորդության մասին ամփոփիչ նյութը։
Դեկտեմբերի 9-13/ ամբողջ շաբաթվա համար/
- Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին տեղադրել բլոգում, կարդալ պատրաստվել քննարկման
- Կարգի բերել բլոգները, գրելու ենք Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։
Դեկտեմբերի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի պատասխանում եքԾես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին։
- Սկսում ենք ուսումնասիրել Դիցաբանություն և առասպել
Նոյեմբերի 18-22/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի պատասխանում եք Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի
- Չորեքշաբթի ճամփորդելու ենք ՝ Մատենադարան
- Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին կարդալ, ծանոթանալ նյութին
Նոյեմբերի 11-17/ ամբողջ շաբաթվա համար/
- Պատասխանել Մագաղաթ թեման
- Համացանցից գտնել տեղեկություն Մատենադարանի մասին և սովորել։
- Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի կարդացեք։
Նոյեմբերի 3-9/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի պատասխանում եք «Որդան Կարմիր» թեման։
- Ծանոթանում ենք Մագաղաթ թեմային։
Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի միասին նայում ենք ձեր «Ուսումնական աշուն» նախագիծերը, քննարկում ենք Մեսրոպ Մաշտոցի կյանքը։
- Ծանոթանում ենք «Որդան Կարմիր» թեմային։
Պատրաստվում ենք այցելել Մատենադարան:
Հոկտեմբերի 5-11/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը ներկայացնում եք-Կոմիտասն արդի Հայաստանում՝ Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով
- Չորեքշաբթի միասին քննարկելու ենք ինքնաստուգումը։
- Մեր լեզուն Հայերենն է կարդալ, սովորել
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4/ ամբողջ շաբաթվա համար/
- Հայաստանի Հանրապետություն, բլոգում պատասխանում եք հարցերին։
- Չորեքշաբթի- Կոմիտասի կյանքը և ստեղծագործությունները, կարդալ, ծանոթանալ նյութին
- Դասարանական աշխատանք Կոմիտասն արդի Հայաստանում՝ Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով
Սեպտեմբերի 23-27/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը ներկայացնում եք Իմ ազգանվան պատմությունը, տոհմածառ նախագիծը։
- Չորեքշաբթի օրը պատասխանում եք Հայաստանի Հանրապետություն թեման, հարցերին չեք պատասխանում։
Սեպտեմբերի 16-20/ ամբողջ շաբաթվա համար/
- Երկուշաբթի օրը պատասխանում եք Հայաստանը մեր հայրենիքն է թեման։
- Աշխատում ենք Իմ ազգանվան պատմությունը,նախագծի շուրջ։
Սեպտեմբերի 9-13/ ամբողջ շաբաթվա համար/
Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝
- Հայաստանը մեր հայրենիքն է կարդալ, սովորել
- Չորեքշբաթի օրը Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան
Սեպտեմբերի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/
- «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում գրիր, պատումին կցիր նկար կամ հոլովակ: Պատումի մեջ պատմիր քո մասին, քո նախասիրությունների, հետաքրքրությունների, ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ, ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…: Աշխատանքն ավարտիր և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին՝ ani-engoyan@mskh.am