Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում` հոկտեմբեր 9, ժամը 12։30`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ հոկտեմբեր 9, ժամը 16։30`երթուղիների կայանատեղի
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում` հոկտեմբեր 9, ժամը 12։30`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ հոկտեմբեր 9, ժամը 16։30`երթուղիների կայանատեղի

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակացույց՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 11
Նպատակը՝
Խնդիրները՝
Ընթացք/Քայլեր


Նախագծեր ՝
Ճամփորդություններ՝
Լրացուցիչ աշխատանք ՝
Մեր առաջին բարձունքը հաղթահարված է…Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ
Նախագիծը ՝ սեբաստացու օրերի նախաշեմին ենք անում ուսումնասիրելու ենք հայկական խոհանոցը և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնասիրելու ենք ծեսի և հարիսայի պատմությունը, թե ինչու՞ ենք հայերը հենց հարիսա պատրաստել:
1.Ընտրի՛ր հայկական ազգային- ավանդական խոհանոցից որևէ ուտեստ( կարող է լինել աղանդեր)։
2. Բաղադրատոմսը տեղադրիր բլոգումդ, գտի’ր այդ ուտեստի ծագումը, բացատրությունը։ Հայաստանի ո՞ր տարածաշրջանում է այն տարածված և ամեն բան, ինչ վերաբերում է այդ ուտեստին։
3. Պատրաստի’ր ընտրածդ բաղադրատոմսով ուտելիքը ընտանիքիդ անդամներից ում հետ կուզես։
4 . Նկարահանի’ր ընթացքը: Ցանկալի կլինի պատրաստես ֆիլմ։ Եթե չկարողանաս, տեղադրի’ր նկարաշար` սկիզբ, ընթացք ու ավարտ նկարագրող։
5. Պատրաստման ընթացքը նույնպես հրապարակիր բլոգումդ:
6. Հղումն ուղարկի՛ր ինձ։

4․4 դաս․ սովորողների հետ այցելեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, որտեղ գիդ ուղեկցորդի օգնությամբ ծանոթացան հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործություններին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեության հետ։ Մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։
Տպավորված և նոր գիտելիքներով լի քայլքով գնացին Վարդանյանների այգի։
Читать далее «Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան»




