Մասնակիցներ՝ 4-5րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ սեպտեմբերի 2-6
Շաբաթվա նախագծերը`
- ծանոթացում Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ
- սեպտեմբեր ամսվա նախագծերի ներկայացում, քննարկումներ սովորողների հետ
- «Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծեր, նախապատրաստում․ սեպտեմբերի 21-ին ընդառաջ
- «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում։ Պատումի մեջ սովորողները պատմում են իրենց նախասիրությունների, հետաքրքրությունների, ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ, ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…:
- Իմ Ամառային հանգիստը
- Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան
- Քայլք-ուսումանսիրություն Արևմտյան դպրոցի հարակից պուրակներով