Արևմտյան դպրոցի 5.3 դասարան
Սովորողներ՝ Արտյոմ Գեգչօղլյան, Մարգարիտա Սինանյան
Ուսումնական նյութ 5-րդ դասարան
Բնակության վայրը՝
Աշխատանքները ուղարկում եք ani-engoyan@mskh.am հասցեին
Մարտ
- Ընտրի՛ր ՀՀ որևէ գետ, հավաքի՛ր դրա մասին տեղեկություն, խմբագրի՛ր, առանց copy paste-ի տեղադրիր բլոգում, փորձիր պատմել:
- Ընտրիր որևէ մարզ, գրիր պատում տվյալ մարզի քո նախընտրած եկեղեցու մասին։
Դեկտեմբեր
- Լեգենդ եղևնու մասին
- Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին
- ԱՄԱՆՈՐԸ աշխարհի տարբեր երկրներում-Հավաքել տեղեկություն,թե ինչպես են Ամանորը տոնում տվյալ երկրում և տեղադրել բլոգում։
- Ուսումնական առաջին շրջանի ամփոփում։
- Բլոգում տեղադրել հայրենագության բաժնի հղումը։
- Սովորողը հաշվում է իր նյութերի քանակը
- Պատումի տեսքով ներկայացրու քո առաջին ուսումնական շրջանի աշխատանքը։
- Առաջին ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։
- Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։
Նոյեմբեր / ամբողջ ամսվա համար/
- Հայաստանը խորհրդանշող պատկերների հետ
- 100 ՀԱՅ, ՈՐՈՆՔ ՓՈԽԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ որոնողական աշխատանք, այս ցուցակից, կամ ձեր իսկ որոնողական աշխատանքի շնորհիվ գտեք, ընտրեք, առանձնացրեք ձեզ համար մեկ նշանավոր հայի մասին պատմություն, ով աշխարհում թողել է իր հետքը։ Գրեք նրա ամսին, տեսանյութեր, նյութեր, նկարներ հրապարակեք։ Ձեր հերոսները կարող են լինել գործող անձնինք, ովքեր ողջ են, հիմա էլ մեծ գործունեություն են ծավալում ինչպես սփյուռքում, այնպես էլ ՀՀ-ում։
- Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն
Բլոգում պատասխանել հարցերին ՝
- Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
- Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/
- Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:
- Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
- Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/
- Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում
- Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:
- Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:
Հոկտեմբեր / ամբողջ ամսվա համար/
- Հայաստանն իմ աչքերով․․․․գրել փոքրիկ պատում։
- Ծագումով որտեղի՞ց եք պատասխանել հարցերին
- Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ
- Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Սեպտեմբերի 2-29/ ամբողջ ամսվա համար/
- «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում գրիր, պատումին կցիր նկար կամ հոլովակ: Պատումի մեջ պատմիր քո մասին, քո նախասիրությունների, հետաքրքրությունների, ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ, ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…:
- Պատմի՛ր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում: