Рубрика: Ճամփորդապատում

Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան

4․4 դաս․ սովորողների հետ այցելեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, որտեղ գիդ ուղեկցորդի օգնությամբ ծանոթացան հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործություններին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեության հետ։ Մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։
Տպավորված և նոր գիտելիքներով լի քայլքով գնացին Վարդանյանների այգի։ 

Оставьте комментарий