Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի ՝ Արատես

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հոկտեմբերի 12 ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ՝հոկտեմբերի 14 ժամը՝ 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան, տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյան
Մասնակիցներ՝ 5․րդ- դաս.սովորողներ
Մեկնումը՝ հոկտեմբերի 12 , ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝հոկտեմբերի 14  , ժամը 18:00, Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Վեդի- Արտաշատ- Երևան

Եղանակի տեսություն՝ mes.am
Երթուղին ՝ Այստեղ

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ.
  • ուսումնահայրենագիտական
  • մարզական
  • ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները. 

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող ՝ Սոնա Սարգսյան։

Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Արփայի հովիտ
  • Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք

Ուշադրության՝ կենտրոնում  են` Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիս գետը, Վեդու գետը

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Տրանսպորտ՝ 80․000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Մեքենա՝  Մերսեդես Սպրինտեր 60 DQ 077 (23 նստատեղ)

Վարորդ՝  Սարգիս Ավագյան (հեռ․՝ 098533504)

Գիշերակացը` հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Օր առաջին

09։00- Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

09։30 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10:30-  Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին

11։00- կանգառ Արփայի հովտում

11։30-  Նախաճաշ

13։00- կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի

15։00- Ժամանում Արատես

15:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ

16:00- ճաշ ( վերմիշելի փլավ, թթվասեր, մածուն, պանիր, կաղամբով աղցան)

17։00- երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ

19:30- ընթրիք, թեյախմություն, (հնդկաձավար, մածուն, թթվասեր, վարունգ, լոլիկ)

20:30-սեղանի խաղեր, ընթերցումներ

21։00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ

22։00-քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա

9։00- Նախավարժանք, պատասխանատու

09:30- Քայլք Արատեսի վանք

10:00- Նախաճաշ (թեյ, կարագ, խտացրած կաթ, ձու, հալեցրած շոկոլադ, թխվածքաբլիթ)

10։45- Անթափոն կենցաղ, միջավայրի խնամք

12։00- բերքահավաք/ուսումնական մառանի համար/, ալոճ, մասուր, ընկույզ

14:30- ճաշ,ինքնասպասարկում ,հանգիստ ( սպաս, հավի կրծքամսով բրնձով փլավ, աղցաններ)

15:30- ավանդական գաթայի պատրաստում

17:00- ինտելեկտուալ, սեղանի խաղեր

19:30-ընթրիք, թեյախմություն

21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

22։00-քուն

Օր երրորդ

8:30- վեր կաց, հիգիենա

9:00- մարզումներ

10:00- նախաճաշ (ձվածեղ, թեյ, կարագ, շոկոլադ, նրբերշիկ)

11:00- միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում

13:00- մեկնում

17:00-ժամանում Երևան

Оставить комментарий