Рубрика: Ճամփորդություններ

Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա,  Մատենադարան

Օր՝ նոյեմբերի 20

Մասնակիցներ՝    Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ,

Պատասխանատուներ՝  Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Մեկնում` նոյեմբերի 20 ,  ժամը 12։40`Բախշյանի այգուց

Վերադարձ՝ նոյեմբերի 20 ,  ժամը 15։30`Բախշյանի այգի

Երթուղի ՝ Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա

Եղանակ

Քարտեզ

Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Երևան քաղաքի թանգարանները,  «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․4 դաս․ սովորողների հետ կայցելենք  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:

Ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։
Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:

Նախագծի ընթացքը՝
Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի, հայ գրերի գյուտի, մագաղաթի և որդան կարմիրի մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:

Որոնողական աշխատանքներ՝ 

Արդյունք՝ Կտեսնենք իրական մագաղաթյան մատենագրության նմուշներ, հայ մշակութային կարևոր արժեք ներկայացնող պատմական իրեր, կծանոթանանք Մատենադարանի՝ որպես եզակի կառույց, ճարտարապետությանը։ Կսովորենք թանգարաններ այցելելու մշակույթը։
 Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:

Վարորդներ՝ Գագիկ Հակոբյան

Մեքենա՝ Mercedes Sprinter 79 GH 799

Մասնակիցներ՝

Оставьте комментарий