Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն Հրազդանի կիրճով

Վայրը՝ Հրազդանի կիրճ

Պատասխանատուներ ՝Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Ճամփորդական նախագծի նպատակը ճանաչողական, հայրենագիտական քայլք Հրազդանի կիրճում, աշնանային ֆոտոպլեների իրականացումը:

Մասնակիցները` Արևմտյան դպրոցի հայրենագիտություն ընտրության խմբի սովորողներ

Օրը` նոյեմբերի 5, ժամը՝ 12։40-15։30 Բախշյան այգի

Ճանապարհը `Բաբաջանյան պողոտա- Իսակովի պողոտա-Հրազդանի կիրճ (սբ․Սարգիս եկեղեցու և Հաղթանակ կամրջի մոտից)-Մանկական երկաթուղի-թունելով անցում դեպի Արամի փողոց
Տեսարժան վայրերը՝ Երևանյան լիճ, Սուրբ Սարգիս եկեղեցի, Հաղթանակի կամուրջ, Հրազդան գետ, Մանկական երկաթուղի, Մանկական երկաթուղու թունել դեպի Արամի փողոց

Նպատակը  ՝

Մասնակիցների  ստեղծագործական, հայրենագիտական,  ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:
Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

Խնդիրները՝

  • գործունեության նախատեսում և իրականացում
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
  • կատարել հանրօգուտ աշխատանք, պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն

Նկարագրություն. մեկնումը Բախշյանի անվան այգուց: Քայլքը կսկսենք Իսակովի պողոտայի վերջին հատվածից դեպի Հաղթանակ կամուրջ, կամրջի տակով կանցնենք կիրճ, կշարունակենք ճանապարհը երկաթգծով մինչև մանկական երկաթուղի:

  • Քայլքի ընթացքում հայրենագիտական պատում վարչական շրջանի, փողոցների, կիրճի, կամուրջի, ճանապարհին հանդիպող այլ հուշարձանների մասին
  • աշնանային ֆոտոպլեներ
  • բրդուճներով նախաճաշ
  • անհրաժեշտության դեպքում տարածքի մաքրում

Արդյունքը ՝

Մասնակիցների բլոգներում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Բրդուճներ
  • Տաք հագուստ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Եղանակը տե՛ս այստեղ

Մասնակիցներ


Оставьте комментарий